Հայ մշակույթի օրեր` Բուլղարիայում
Գիտություն և Մշակույթ
Ս. թ. սեպտեմբերի 1-5-ը Բուլղարիայում կանցկացվեն Հայ մշակույթի օրեր, որի պաշտոնական բացման արարողությանը կմասնակցի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:
Մշակույթի օրերի շրջանակում Սոֆիայի ազգային օպերային թատրոնում և Պլովդիվ քաղաքում համերգային համատեղ ծրագրերով հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ժող. գործիքների (գեղ. ղեկ. Ռ. Ալթունյան) և «Բարեկամություն» պարարվեստի պետական (գեղ. ղեկ. Ն. Մեհրաբյան) համույթները: Սոֆիայի Սբ. Կիրիլի և Մեֆոդիի անվան ազգային գրադարանում կբացվի հայ հնատիպ գրքի ցուցահանդես, տեղի կունենա «Մարկո Կրալ» էպոսի հայերեն և Լ. Շանթի «Կայսրը» պատմական դրամայի բուլղարերեն հրատարակությունների շնորհանդեսները: Կանցկացվեն հայկական կինոյի օրեր:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի