Ռասմուսեն. «Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն պետք է ստեղծեն երկու՝ առանձին ՀՕՊ համակարգեր՝ նույն նպատակին ծառայեցնելու համար»
Աշխարհ
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պետք է ստեղծեն երկու՝ առանձին հակահրթիռային պաշտպանության համակարգեր՝ նույն նպատակին ծառայեցնելու համար։
«Այսօր մենք կանգնած ենք հրթիռային պայթյունների լուրջ և աճող վտանգի առաջ, որոնք ավելի քան 30 երկրներում զարգանում են բարձր տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց։ Որոշ բալիստիկ հրթիռներ արդեն հնարավորություն ունեն սովորական մարտագլխիկներով օգտագործվելու և լուրջ սպառնալիք են ներկայացնում մասայական ոչնչացման զենքի վերածվելու համար», – ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը։ Վերջինս նշել է, որ նույն վտանգը սպառնում է նաև Ռուսաստանին։
Ռասմուսենը ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ի անդամ պետությունները Ռուսաստանի մտահոգությունները ցրելու համար երեք գործնական առաջարկ են ներկայացրել ՀՕՊ համակարգերի ստեղծման վերաբերյալ. «Մենք առաջարկել ենք պարզություն մտցնել ՀՕՊ համակարգերի տեղակայման հարցում՝ ստեղծելով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը, որի նպատակն է բանակցությունների միջոցով բոլոր չհամաձայնեցված հարցերի կարգավորումը։ Այդ հարցում մենք ռուս փորձագետներ ենք հրավիրել, որպեսզի նրանք տեղում կարողանան հետազոտել և վերլուծել ՀՕՊ համակարգերի անվտանգությունը։ Երկրորդ՝ մենք առաջարկել ենք 2012 թ.–ին Ռուսաստան–ՆԱՏՕ համատեղ զորավարժություններ անցկացնել։ Եվ, երրորդ, մենք առաջարկել ենք ստեղծել համատեղ երկու հակահրթիռային պաշտպանության կենտրոն. մեկը՝ տվյալների բազայի գրանցման, իսկ մյուսը՝ ռազմավարական գործունեության համար։ Այս բոլոր առաջարկները վկայում են, որ մենք պատարստ ենք Ռուսաստանի հետ լուրջ համագործակցության»:
«Համագործակցությունը ՀՕՊ համակարգերի ստեղծման շրջանակում մեծացնում է միջոցները անվտանգության տեսանկյունից։ 21–րդ դարում հակամարտություններն այլընտրանք չեն կարող լինել։ Միակ իրական ընտրությունը համագործակցությունն է», - եզրափակել է Ռասմուսենը։
Հաղորդում է «ИТАР-ТАСС» լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ