Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Արա Ֆիդանյանին
ՀայաստանՍեպտեմբերի 3-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանին։
Արա Ֆիդանյանը ոստիկանության համակարգում ծառայել է շուրջ 20 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ։
Վահե Ղազարյանը նշեց, որ Արա Ֆիդանյանի ղեկավարությամբ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն ունեցել է կարևոր ձեռքբերումներ և հույս հայտնեց, որ արդյունավետ աշխատանքը շարունակական կլինի։
Արա Ֆիդանյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ իրեն առաջադրված ցանկացած խնդիր կիրականացվի պատվով և բարձր պատասխանատվությամբ։