ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում Թրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և Վենեսուելայում Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic Թրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. Արտետա Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան 

«Հրահանգել են շուկայի բացման օրերին գյուղմթերքը էժանով վաճառել»

Տնտեսություն

Գրեթե մեկ ամիս առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում վերաբացեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: Ի սկզբանե հայտարարվեց՝ թարմ և մատչելի գյուղմթերք՝ անմիջապես արտադրողից, ինչը ենթադրում է, որ վաճառք կարող են իրականացնել միայն այն ֆերմերները, որոնք մայրաքաղաք են ժամանել հանրապետության տարբեր մարզերից և տոնավաճառին ներկայացնում են բացառապես իրենց արտադրանքը: Պարզվում է՝ գյուղմթերքը էժան գնով վաճառվել է միայն տոնավաճառի բացման առաջին մեկ-երկու օրը, որից հետո սկսել է թանկանալ և հասնել սովորական խանութների վաճառքի գներին։ ԼՈՒՐԵՐ․com-ի աղբյուրի փոխանցմամբ՝ գների փոփոխությունը պայմանավորված է նախարարության հրահանգով․ «Հրահանգել են շուկայի բացման օրերին գյուղատնտեսական մթերքները էժանով վաճառել»,- ասաց մեր աղբյուրը՝ նշելով, որ գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի աշխատակիցներին ասվել է առաջին օրերին ապրանքը վաճառել ցածր գնով, որից հետո կարող են բարձրացնել դրանց արժեքը։ Մենք տեղեկություններ ունենք նաև, որ այնտեղ ոչ միայն գյուղացիներն են վաճառք իրականացնում, այլև վերավաճառողները։ Տեղեկությունները ճշտելու համար ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց Էկոնոմիկայի նախարարության հետ՝ պարզելու՝ արդյոք նման հրահանգ եղե՞լ է նախարարության կողմից, թե՞ ոչ և արդյոք վերահսկողություն իրականացվում է՝ վերավաճառողներին հայտնաբերելու համար։ 

«Բացառված է, որ նախարարությունը հրահանգ իջեցնի գնագոյացման վերաբերյալ, առհասարակ գները թելադրում է շուկան, գնագոյացումը տեղի է ունենում՝ ըստ ազատ շուկայի հարաբերությունների ու կարգավորումների։ Ինչ վերաբերում է վերավաճառողների ինստիտուտին, ապա այն բացառված է, քանի որ բոլորն ունեն իրենց բեյջերը և համապատասխան տեղեկանքները, թե ինչ հողատարածք են մշակում, ինչ արտադրանք են ստանում։ Եթե որևէ ահազանգ լինի և ճիշտ դուրս գա, ապա տվյալ ֆերմերը կզրկվի այդ վայրում վաճառք իրականացնելու հնարավորությունից։ Նախարարությունն իր խորհրդատվական վարչության միջոցով մի քանի անգամ մոնիթորինգ է անցկացրել և այս պահին շուկայում վերավաճառողներ չկան»,- պարզաբանեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամլո քարտուղար Աննա Օհանյանը։ 

Նշենք, որ նախկինում տոնավաճառը կազմակերպվում էր Կասյան փողոցին հարող հրապարակում, սակայն քննարկումների արդյունքում առավել նպատակահարմար է համարվել այն կազմակերպել «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում։ Տոնավաճառի բացմանը ներկա փոխնախարարները նշել էին՝ եթե ցանկացողները շատ լինեն, ստեղծված են բոլոր պայմանները տոնավաճառն ընդարձակելու և այն շուրջ 200 լրացուցիչ վաճառասեղաններով համալրելու համար։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված է
Ամենադիտված