ԱՄՆ խիստ պատասխանը Ադրբեջանին
ԱՄՆ
ԱՄՆ Սպիտակ տան մամլո գրասենյակը տարածել է ԱԱԽ խոսնակ Թոմի Վիթորի հայտարարությունը Ադրբեջանի՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման մասին:
Նախագահ Օբաման խորապես մտահոգված է այն նորությամբ, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից նրա վերադարձից հետո. «Մենք հաղորդում ենք Ադրբեջանի իշխանություններին մեր հիասթափությունը կապված Սաֆարովին ներում շնորհելու որոշման հետ: Այս գործողությունը հակասում է տարածաշրջանային լարվածությունը կրճատելու և հաշտեցման խթանելու շարունակական ջանքերին»: Միացյալ Նահանգները նաև պահանջում է բացատրություններ Հունգարիայից Սաֆարովի՝ Ադրբեջան արտահանձնելու (էքստրադիցիա) մասին որոշման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Սաֆարովը խոստովանել է, որ սպանել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում 2004թ, և ցմահ ազատազրման էր դատապարտված այդ դաժան հանցագործության համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)