«Հայկական ժամանակ». «Բոդոլ»-ի հարազատները հիվանդանոցից դուրս են գրվել ոստիկանների պահանջով
Հայկական Մամուլ
Նախօրեին դաժան ծեծի ենթարկվելուց հետո մարմնական վնասվածքներ ստացած Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ «Բոդոլ»-ի հարազատները հիվանդանոցից դուրս են գրվել ոստիկանների պահանջով:
Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին պատմեց Ախթալայի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի հարազատների կողմից դաժան ծեծի ենթարկված Անուշ Չիթչյանը' «Բոդոլի» քույրը:
«Մամայիս, տատիկիս սրսկումներ արեցին, հետո մեզ ուղեկցեցին հիվանդասենյակ: Մենք բուժումից չենք հրաժարվել, պետք է մնայինք հիվանդանոցում, բայց ոստիկանները եկան' մեզ հիվանդանոցից տարան քաղմաս»,- երեկ պատմեց Անուշը ու պնդեց, որ իր ընտանիքի անդամները լուրջ վնասվածքներ ունեն և այժմ բուժումը շարունակում են տանը:
«ՀԺ»-ն նշում է, որ Չիթչյաններին դաժան ծեծի ենթարկելու փաստի առթիվ ոստիկանությունը, երեկվա դրությամբ, քրեական գործ չէր հարուցել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին