«Առավոտ». «Լավ կլիներ` նշանակեին, վերջացնեին, որ թշնամանք էլ չլիներ»
Հայկական Մամուլ
Նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի կարծիքով' ՏԻՄ ընտրությունները 2013-ի նախագահական ընտրություններում ընտրական կեղծիքներն աշխատեցնելու համար են:
«Այսօրվա իշխանության պայմաններում ընդհանրապես ընտրությունների մասին խոսելն ավելորդ է, նշանակումներ են տեղի ունենում, միայն Կապանում չէ, բոլոր տեղերում էլ նույնն է, նույնիսկ 50 հոգանոց գյուղում գյուղապետ ընտրելն արդեն խնդիր է դարձել: Նման համակարգի պայմաններում ի՞նչ է նշանակում տեղական ընտրություն, լավ կլիներ' դա էլ չլիներ, լավ կլիներ' նշանակեին, վերջացնեին, որ թշնամանք էլ չլիներ, թե չէ' գյուղերում բարեկամներն են թշնամանում, 100 տարվա ընկերները»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին