«ՉԻ». Քոչարյանն Արցախում մեծ շուքով նշել է իր ծնունդը
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկությունների համաձայն, նախoրեին Արցախում մեծ շուքով իր ծննդյան 58-ամյակն է նշել Ռոբերտ Սեդրակիչը: Ասում են՝ հիմնական հրավիրյալներից բացի Սեդրակիչի ծննդյան օրը հայտնվել են նաև որոշ անկոչ հյուրեր ԼՂՀ-ից, որոնց այցը զարմացրել է ներկաներից շատերին:
Քոչարյանամերձ շրջապատում լուրեր են պտտվում այն մասին, որ Սեդրակիչի հրավիրյալների ցանկալի ցուցակում եղել են բարձրաստիճան զինվորականներ, նախկին ու ներկա պետական չինովնիկներ, Աժ պատգամավորներ, հյուրեր արտերկրից ու ՌԴ-ից, որոնց կազմում են եղել նաև հայտնի գործարար Գոգան ու «ՏրոյկաԴիալոգի» Ռուբեն Վարդանյանը, որոնք ընդամենը մի քանի ժամով «վայրէջք» են կատարել ուղիղ Արցախ:
Վերը նշվածի առնչությամբ «ՉԻ»-ն փորձել է ստանալ նաև Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունը, սակայն վերջինս չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին