«Հրապարակ». Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Ծառուկյանի հետ
Հայկական Մամուլ
Մասիսի ԲՀԿ ակտիվի մոտ Գագիկ Ծառուկյանի արած հայտարարություններից հետո լուրեր են շրջանառվում, թե Սերժ Սարգսյանը Ծառուկյանին կանչել է իր մոտ և խիստ զրույց ունեցել, որ առանց իր հետ բառ փոխանակելու նա իր ակտիվի մոտ հայտարարություններ է արել նախագահական ընտրությունների վերաբերյալ:
«Հրապարակը» հիշեցնում է, որ կիրակի օրը Ծառուկյանը մոտ 6-7 ԲՀԿ-ականների ներկայությամբ, խոսելով նախագահական ընտրությունների մասին, հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում աջակցելու համար նրա առաջ 2 պայման է դրել' ԲՀԿ-ին տալ կառավարության 30 տոկոսը և վարչապետի փոփոխություն կատարել:
«Եթե նա կհամաձայնի իմ պայմանին, ապա մենք կսատարենք նրան, եթե ոչ' ես ինքս կառաջադրվեմ նախագահի թեկնածու»,- ասել էր նա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին