Սեպտեմբերի 8-ին «S7 Airlines» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթ
ՀարցազրույցներՍեպտեմբերի 8-ին՝ ժամը 17։50-ին, «S7 Airlines» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը. տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Տոմսերը կարելի է ձեռք բերել օդանավակայանում ընկերության ներկայացուցչությունից կամ պաշտոնական կայքից:
Տոմսի արժեքը՝ 19.762 ռուբլի։
Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը։