ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն «Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը Ավտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկան Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավոր Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը Նոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Հոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանով 

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահին ու վարչապետին

Աշխարհ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին և ՌԴ կառավարության ղեկավար, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժա՛ն Դմիտրի Անատոլիի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ՌԴ պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Ընտրությունները երկրի հասարակական-քաղաքական կյանքում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջատար դերի վառ վկայությունը դարձան: Ընտրություններում հաղթանակը ևս մեկ անգամ ցույց տվեց բարեկամ Ռուսաստանի ժողովրդի աջակցությունը Ձեր վարած քաղաքականությանը, որն ուղղված է պետականության և իրավակարգի ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը, երկրի քաղաքացիների կյանքի նոր որակի հաստատմանը և համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դիրքի ու հեղինակության ամրապնդմանը:

Վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները կօգնեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային, ռազմավարական գործընկերության մակարդակի հետագա բարձրացմանը, բարեկամական և բարիդրացիական բազմադարյա հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր երկրների և մեր ժողովուրդների, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման:

Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ՝ նախանշված նպատակների իրականացման հարցում»:

ՌԴ կառավարության նախագահ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում ևս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ընտրությունները դարձան ՌԴ-ի հասարակական-քաղաքական կյանքում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության որոշիչ դերի վառ ապացույցը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ցույց են տվել պետական գործունեության Վլադիմիր Պուտինի հարուստ փորձի պահանջված լինելը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման, պետության քաղաքական և տնտեսական արդիականացման, Ռուսաստանի Դաշնության միջազգային հեղինակության հետագա բարձրացման գործում:

«Համոզված եմ, որ «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը կարող է ապահովել Ռուսաստանի Դաշնության հետագա դինամիկ առաջխաղացումը՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների նախանշված ճանապարհին:

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի և հայ-ռուսական բարեկամության նկատմամբ: Ես համոզված եմ, որ մենք հետագայում ևս կամրապնդենք հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության:

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի բարեկեցության, խաղաղության և բարգավաճման»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵվրամիությունՓաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնիցՌազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերումՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ճապոնիային հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերիցԵրևանն ու Թեհրանը քննարկել են կանաչ տարածքների և շրջակա միջավայրի կառավարման համագործակցությունը«Ոչ ոք իր մեքենան օրական 5000 դրամով չէր տրամադրի»․ ՔՊ-ական պատգամավորը՝ եղբոր մեքենայի վարձակալության մասինՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կամրապնդեն համագործակցությունըFlydubai-ի ինքնաթիռի միջադեպից առաջին կադրերն են հրապարակվել․ ուղևորներից մեկի հագուստին արյան հետքեր կան (ֆոտոշարք)
Ամենադիտված