Հնդկացիները հայտարարել են Վենեսուելայում իրենց համայնքի անդամների զանգվածային կոտորածի մասին
Աշխարհ
Վենեսուելայի իշխանությունը դատախազներից, քննիչներից և զինվորականներից կազմված հանձնաժողով է ուղարկել Ամազոնաս նահանգի ջունգլիներ՝ Յանոմամի ցեղի հնդկացիների զանգվածային սպանության մասին տեղեկությունների ստուգման համար։ Նախաքննության ընթացքում կոտորածի մասին տեղեկությունները չեն հաստատվել։
Նշենք, որ այս շաբաթ Յանոմամի ցեղի ներկայացուցիչները օգնության համար դիմել են իշխանություններին, երբ տեղեկություն են ստացել այն մասին, որ մի խումբ անհայտ անձինք ուղղաթիռից կրակ են բացել հնդկացիական համայնքներից մեկի վրա։ 80 մարդ գնդակահարվել է, որոնց թվում կան կանայք և երեխաներ: Ըստ նախնական տվյալների՝ ուղղաթիռը ուներ բրազիլական նույնականացման համարներ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի ներքին գործերի նախարար Թարեք Ալ-Այսամին։
Ողբերգության մասին հայտնի է դարձել համայնքի երեք անդամներից, որոնք կոտորածի պահին որսի էին դուրս եկել։ Նրանք պատմել են, որ իրենց ցեղը ապրում է մոտակա քաղաքից զգալի հեռավորության վրա՝արևադարձային ջունգլիներում։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ոչնչացված համայնքի մերձակայքում առկա են ոսկու հանքեր, որտեղ մուտք գործելու թույլտվություն վերջին տարիներին բազմիցս փորձել են ստանալ բրազիլացի հանքագործները: Ըստ վարկածներից մեկի՝ հենց նրանք էլ հարձակվել են Յանոմամի ցեղի վրա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ