Սեպտեմբերի 14-ին Եռաբլուրում տեղի է ունենալու ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկի հոգեհանգստյան կարգը
Հայաստան
Երկուշաբթի, սեպտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին, Երեւանի Եռաբլուր պանթեոնում, Ս. Էջմիածնի երիցագույն հոգևորական Տ. Ոսկան արք. Գալփակյանի նախագահությամբ, կատարվելու է հոգեհանգստյան պաշտոն Հայաստասնի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ Աբրահամ Թովմասյանի հիշատակին:
Հայկական Ժողովրդային Շարժման Կենտրոնական խորհուրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ կարանտինային պայմանների պատճառով, Հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու են սահմանափակ թվով մարդիկ:
Աբրահամ Թովմասյանի վաղաժամ մահը վրա է հասել եպտեմբերի 10-ին: Հուղարկավորությունը և թաղումը տեղի է ունեցել Բեյրութում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)