«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային Հրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն է Երեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցում Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ» Ռուսական հարվածից Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 53-ի Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Իսրայելի ռազմական գործողությունները խորացրել են պառակտումը ԱՄՆ քաղաքական դաշտում ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի TRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆ Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները 

Սփյուռքի նախարարությունը աշխարհասփյուռ հայությանը կոչ է անում զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել

Հայաստան

ՀՀ սփյուռքի նախարարությունը աշխարհասփյուռ հայությանը կոչ է անում դատապարտել և ընդվզել՝ ընդդեմ Հունգարիայի հակահայկական և հակամարդկային քայլի: Մանրամասները կարդացեք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ, Ավանդական հայկական կուսակցությունների, համահայկական կառույցների, երիտասարդական եւ կանանց կազմակերպությունների, մարդասիրական, մարզական, մշակութային եւ կրթական հաստատությունների ղեկավարներ, հայկական լրատվամիջոցների խմբագիրներ, պահն է ազգովի համախմբման, առիթն է արտառոց, քանի որ հերթական անգամ Հայաստանի պետության եւ հայ ժողովրդի թիկունքում՝ այն էլ 21-րդ դարում, դավ նյութվեց եւ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար կացնահարած ադրբեջանցի ենիչերն ազատ արձակվեց:

Ցավով ու վրդովմունքով ընդգծում ենք, որ դավի մի մասնակիցը եվրոպական ընտանիքի անդամ երկրի, իրենց զարգացած ու ժողովրդավարական պետություն համարող հունգարական իշխանություններն են, որոնք գործարքի մեջ մտան Ադրբեջանի հետ եւ ոտնահարեցին եվրոպական արժեքներն ու օրենքները:

Այս քայլով Հունգարիան ոգեւորեց մարդակեր-հրեշներին, խրախուսեց ոճրագործներին, դուռ բացեց կրոնական եւ էթնիկ հողի վրա մարդասպանություններին եւ ապացուցեց, որ այսօր հունգարական իշխանությունները արժանի չեն Եվրոպայի հետ քայլելու, եվրոպական ընտանիքի անդամ կոչվելու: Եվ այս բոլորը տեղի է ունենում Եվրոպայի սրտում՝ ամբողջ մարդկության աչքի առջեւ:

Ադրբեջանի նախագահն էլ եվրոպական տարազ հագած, ֆեոդալական հոգեկերտվածքով՝ հավատարիմ իր տոտալիտար, սուլթանական էությանը, կատարեց հերթական անօրինական գործողությունը եւ «հրովարտակ» ստորագրելով ոճրագործին ազատություն շնորհեց:

Մենք վստահ ենք, որ աշխարհասփյուռ հայկական համայնքները միասնաբար իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն, իրենց բոլոր կապերը, հնարավոր միջոցները կօգտագործեն.

զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպելու տվյալ երկրում գտնվող Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ,

պահանջելու իրենց բնակության երկրի իշխանություններից, պառլամենտականներից՝

ա) ներազդելու Ադրբեջանի վրա, չեղյալ հայտարարելու ներման խայտառակ հրամանագիրը եւ հանցագործին վերադարձնելու իրեն արժանի խուցը,

բ) դատապարտելու Հունգարիայի իշխանությունների գործունեությունը եւ պահանջելու եվրոպական կառույցներից պատժամիջոցների կիրառում Հունգարիայի նկատմամբ,

գ) Եվրախորհրդում՝ պառլամենտականների միջոցով, քննարկման առարկա դարձնելու Ադրբեջանի հետագա անդամակցության հարցը, քանի որ այդ երկրի նախագահի հերթական անօրինական քայլը հարիր չէ եվրոպական օրենքներին, մարդասիրական արժեհամակարգին եւ ոգուն,

ԶԼՄ-երի միջոցով դատապարտելու Հունգարիայի իշխանությունների եւ Ադրբեջանի նախագահի անօրինական գործարքն ու գործողությունները, դիմելու հունգար ժողովրդի արժանավոր զավակներին, որպեսզի ցույցների, ելույթների, նամակների եւ այլ ակցիաների միջոցով անհամաձայնություն հայտնեն իրենց իշխանությունների որոշմանը եւ դատապարտեն այն:

Վիրավորական է, որ հունգարական իշխանությունները ոճրագործին հանձնելիս նույնիսկ չհիշեցին, որ հունգար ժողովրդի կողքին՝ Հունգարիայի անկախության ու ազատության համար իրենց կյանքն են զոհել եւ հերոսացել հազարավոր հայեր: Կամ, մի՞թե անցյալում եւ այսօր էլ հայկական համայնքն իր արժանի ներդրումը չի ունեցել Հունգարիայի զարգացման գործում:

Պահն է համախմբման: Աշխարհում ապրող շուրջ 10մլն. հայությունը միասնաբար իր հուժկու բողոքն ու ցասումը կհայտնի այս աղաղակող անարդարության դեմ: Ով աչք է փակում անօրինականության ու հրեշավոր գազանությունների վրա, մի օր էլ ինքն է հայտնվում զոհի վիճակում:

Մենք հավատում ենք մեր համայնքներին, մենք վստահում ենք ձեզ, գիտենք, որ դուք չեք լռելու եւ միասնաբար պայքարելու ենք, քանի որ մեր պայքարն արդար է, եւ ինչպես նշել է ՀՀ նախագահը.

«ԵՍ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԵ՛Մ ԿԱՐՈՂ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԻ՛ ԿԱՐՈՂ:

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱ ՉԻ ՆԵՐԵԼՈՒ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկայինԹրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրենՌուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինՀրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն էՊեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահԵրեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցումPress TV. Քեշմ կղզում պայթյուններ են տեղի ունեցելՃանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ»Ռուսական հարվածից Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 53-իՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերինԻսրայելի ռազմական գործողությունները խորացրել են պառակտումը ԱՄՆ քաղաքական դաշտումԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՊարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ էTRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարանՀամախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար
Ամենադիտված