Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևում Հազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններին Հայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համար Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջ Եվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղար Փաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք 

«Թավշյա» պաշտոնյաների PR-ը՝ նախորդների ձեռքբերումների հաշվին. մաս 4-րդ

Վերլուծական

Նոր Հայաստանի պետական պաշտոնյաները շարունակում են ներկայացնել իրենց աշխատանքի կատարողականները և հպարտանալ ձեռքբերումներով: Իհարկե, այդ ամենը կլիներ տրամաբանական, եթե չլիներ մեկ բայց. որպես կանոն, թավշյա պաշտոնյաների ձեռքբերումների առյուծի բաժինը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, հնարավոր չէ վերագրել իրենց:  Դիցուք՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի փիառը հիմնականում կառուցվում է իր նախորդի օրոք մշակված և իրագործված ծրագրերի վրա:

Երևանաբնակ զինծառայողների ծնողները հնարավորություն ունեն տեսակցելու ծառայության մեջ գտնվող իրենց որդիներին: Այս ծրագիրը, որով այդչափ մեծ էքսպրեսիայով փիառվում է ներկայիս քաղաքապետը, սկսել է իրագործվել դեռ Տարոն Մարգարյանի ղեկավարման շրջանում: 

Ամիսներ առաջ քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ներկա էին մայրուղու ճանապարհահատվածներից մեկում շինարարության բացմանը։ Այն կանցնի Շիրակի փողոցից մինչև Արգավանդ գյուղ («Զվարթնոց» օդանավակայան տանող տրանսպորտային հանգույցից ոչ հեռու)։ Սակայն, նշենք, որ այդ ճանապարհի շինարարությունը մեկնարկել է դեռ 2017 թվականին` «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում: 

Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքի բարելավման նպատակով ՎԶԵԲ-ի աջակցությամբ սկսել է իրագործվել 2017-ին: 

Հայկ Մարությանի հպարտության և հեղափոխական փոփոխությունների հաջորդ առհավատչյան դա Երևանը ապօրինի տեղադրված գովազդային վահանակիներից ազատագրելն է: Սակայն, նշենք, որ որ այդ հեղափոխական ազատագրումը տեղի է ունեցել նաև Տարոն Մարգարյանի ղեկավարման շրջանում: Մասնավորապես` 2017 թվականին ապամոնտաժվել է 109 ապօրինի գովազդային վահանակ, վերացվել է հետիոտներին խանգարող շարժական 219 գովազդ: 

Կրպակների ապամոնտաժման մեջ նույնպես որևէ հեղափոխական քայլ չկա: 2016-2017 թթ. Երևանում ապամոնտաժվել է առևտրի և սպասարկման չգործող 287 կրպակ։ 

Նոր աղբավայրի կամ աղբի վերամշակման գործարանի կառուցման հույսերով Երևանցիներին կերակրող Հայկ Մարությանին նաև հիշեցնենք, որ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում Նուբարաշենի գործող աղբավայրի հարակից տարածքում դեռևս 2017 թվականին նախատեսվում էր կառուցել նոր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայր, ներառյալ՝ հոսքաջրերի հավաքման համակարգ, գազի հավաքման և այրման կայան, հոսանքի գեներատոր, վարչական շենք, ցանկապատ, սպասարկման համար անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներ։ Ծրագրի շրջանակներում նաև նախատեսվում էր կոնսերվացնել Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը։ Ծրագրի մրցութային գործընթացն ու մեկնարկը նախատեսվում էր հենց 2018 թվականին: 

Քաղաքապետը և իր թիմը հպարտանում են նաև նրանով, որ Երեւանի մանկապարտեզների վերակառուցման և էներգաարդյունավետության ծրագիրը մտել է գործնական փուլ: Նշենք, որ 2017թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքեց Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր, որի շրջանակներում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ: Բացի այդ, Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհի միջոցով՝ Երևանի ենթակայության 2 հանրային շենքերում՝ հ.160 մանկապարտեզում և հ.3 մանկապատանեկան կենտրոնում հիմնանորոգման ծրագրերի շրջանակներում համատեղ ֆինանսավորմամբ իրականացվել էր էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված պիլոտային ծրագիր: 

Երևանի առաջին սմարթ այգու կառուցման հիմքը, որի բացմանը 2018-ին ներկա եղավ Հայկ Մարությանը, նույնպես դրվել է դեռևս Տարոն Մարգարյանի ղեկավարման շրջանում: 

Նախորդ տարի էլ քաղաքապետարանը բնակարան էր նվիրել Արցախի պողոտայի վթարային շենքում ապրող քաղաքացիներին, անգամ բնակարանները, որ բաժանում է Հայկ Մարությանը, կառուցվել են իր նախորդների ղեկավարման տարիներին… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնի
Ամենադիտված