Դժվար օրեր միշտ էլ եղել են և լինելու են, բայց հավատքի ուժով այս դժվարությունների մեջ պետք է ավելի լավ ճանաչենք մեզ. Տեր Վազգեն Պուտին-Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն․ Սուրենյանց Իրանի ԱԳ նախարար․ «Անվտանգության հարցում մենք զիջումների չենք գնա» Թրամփը հայտնել է նավթային խոշոր գործարքի մասին Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ Փոխվարչապետը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման աշխատանքները Ալեն Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ․ Զախարովա ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» 

Հայաստանը Եվրոպա է, Ռուսաստանը մեր դաշնակիցն է. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը EFE-ին

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը, որում անդրադարձել է Ռուսաստանի ու Եվրոպական Միության, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի հիման վրա պատրաստված հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը։

««Հայաստանը Եվրոպա է, միևույն ժամանակ Ռուսաստանը մեր դաշնակիցն է»,- EFE-ին վստահեցնում է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով խոստովանում է, որ այդ հավասարակշռությունը շատ բարդ է ցանկացած երկրի համար, սակայն այն կենսական է Հայաստանի՝ Ադրբեջանին դիմակայող և Թուրքիայի հետ թշնամություն ունեցող երկրի անվտանգությունն ապահովելու համար:

«Ասում են, որ մենք միաժամանակ երկու նժույգ ենք վարում: Ոչ: Մենք վարում ենք մեկ նժույգ՝ Հայաստանի նժույգը»,- վստահեցնում է նախարարը տեսակոնֆերանսի միջոցով տրված հարցազրույցի ընթացքում:

 

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՄ ՄԻՋԵՎ

 

Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առանցքն է՝ չկառուցել մի գործընկերոջ հետ հարաբերությունները մյուսի հաշվին, որովհետև այդ «անպատասխանատու» գործունեությունը միայն կավելացնի «անկայունությունը» տարածաշրջանում:

«Մենք շատ կարևոր, դաշնակցային, բազմաթիվ ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ»,- նշեց նա և հիշատակեց անվտանգությունը, քանի որ Ռուսաստանը ռազմաբազա ունի կովկասյան այս երկրի տարածքում:

Նախարար Մնացականյանը նաև շեշտեց, որ Երևանն ունի յուրահատուկ հարաբերություններ ԵՄ անդամ մի շարք երկրների հետ՝ Ֆրանսիայից մինչև Հունաստան, իսկ Բրյուսելը նպաստում է ժողովրդավարական արժեքների և իրավական պետության զարգացմանը մի երկրում, որտեղ 2018թ. տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն:

«Եվրոպական միությունը չափազանց կարևոր գործընկեր է, որի հետ համագործակցությունը ներառում է առևտրատնտեսական, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտները»,- նշում է ՀՀ ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը պնդում է, որ «Հայաստանը Եվրոպայի մաս է» կամ ավելի առանձնահատուկ կերպով ասած՝ «Եվրոպայի արևելյան ճակատը»:

«Ոմանք դա ընկալում են որպես հակասություն: Իհարկե, դա շատ դժվար հավասարակշռություն է: Ինչպե՞ս գտնել այդ հավասարակշռությունը: Սակայն դա մի բան է, որը բխում է Հայաստանի շահերից»,- վստահեցնում է ՀՀ ԱԳ նախարարը:

 

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ

 

Մնացականյանը չի ընդունում համեմատություններ 2018թ. վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած հեղափոխության և մեկ այլ հետխորհրդային երկրում՝ Բելառուսում տեղի ունեցող բազմամարդ հակակառավարական ցույցերի միջև, բայց զուգահեռությունն անխուսափելի է:

Բելառուսի մասին հարցին պատասխանելիս նա կարծիք է հայտնում, որ Հայաստանի հեղափոխությունից դասը, որ կարելի է քաղել, այն է, որ «դա մի գործընթաց էր, որ վերաբերում էր  բացառապես հայերին և ուրիշ ոչ ոքի»:

«Լավագույն դասն այն է, որ մենք մերժում ենք աշխարհաքաղաքականությունը Հայաստանում: Այն, ինչի հասել ենք, բացառապես մերն է, և բավարարված ենք դրանով»,- ընդգծեց նա:

Եվ բանն այն է, որ Երևանի հիմնական  դաշնակից Մոսկվան չմիջամտեց Հայաստանի ցույցերին, որդեգրեց չմիջամտելու քաղաքականություն, ինչը սկզբում շփոթմունքի մեջ գցեց վերլուծաբաններին:

«Հուսով ենք, որ Բելառուսում լուծում կգտնվի: Սակայն առանցքայինն այն է, որ այդ լուծումը բելառուսական հասարակության, Բելառուսի քաղաքացիների ձեռքում է»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանն ու Բելառուսն ունեն «շատ լավ հարաբերություններ» ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

 

ԲԱԽՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ

 

Լեռնային Ղարաբաղի շուրջ հարևան Ադրբեջանի հետ լարվածությունը չի նվազում:

Նախարարը «շատ վտանգավոր» որակեց հուլիսի կեսերին տեղի ունեցածը, երբ երկու երկրների սահմանին՝ Տավուշի մարզում, տեղի ունեցան ռազմական գործողություններ, որոնց ընթացքում զոհվեցին շուրջ 20 զինծառայողներ և քաղաքացիական անձինք:

«Թիրախավորում էին ոչ միայն մեր դիրքերը, այլև՝ քաղաքացիական բնակչությունը: Չորս օրերի ընթացքում հետ էինք մղում գրոհները և սանձում ագրեսիան»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նախարարը կարծում է, որ գրոհների շարժառիթն  իր բնակչության շրջանում «հակահայկական ոգին» սերմանելու և «ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու»՝ Ադրբեջանի ղեկավարության ցանկությունն է:

«Միգուցե փորձարկում էին մեր զինված ուժերի պաշտպանությունն այդ դիրքերում: Մենք շահագրգիռ չենք, որ լինի ռազմական էսկալացիա»,- նշում է ՀՀ ԱԳ նախարարը:

Այս առնչությամբ Մնացականյանը հավաստիացնում է, որ Հայաստանի կառավարությունը միշտ «շատ հստակ» է եղել:

«Չկա խնդրի ռազմական լուծում: Ռազմական լուծման տարբերակը նշանակում է բախում և պատերազմ տարածաշրջանում, տոտալ ապակայունություն: Եվ դա տարբերակ չէ»,- վստահեցնում է Զոհրաբ Մնացականյանը և ընդգծում, որ  ինչպես Հայաստանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը ունեն «բավարար կարողություն» պաշտպանվելու:

«Համավարակի ընթացքում բոլորս, նաև՝ Լեռնային Ղարաբաղը, պահպանել ենք հրադադարը: Ադրբեջանը չարեց դա: Հայաստանը շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը: Հայաստանն ունի պաշտպանվելու և Ադրբեջանին հակադարձելու բավարար կարողություններ»,- վստահեցնում է ՀՀ ԱԳ նախարարը:

 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

 

Երևանը կարծում է, որ տարածաշրջանային կայունության համար լավագույնը կլիներ ամրապնդել 1994թ.–ից գործող հրադադարի ռեժիմը՝ «վերահսկողության մեխանիզմներով», որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել էսկալացիայից և «նշել» հրադադարի խախտման պատասխանատու կողմին:

«Սակայն Բաքուն միշտ խուսափում է դրանից: Լավ կանեին՝ ընդունեին այն: Հիմա առաջնայինը լարվածության թուլացումն է: Այն ամենակարևորն է»,- ընդգծեց նախարարը:

Նա նաև քննադատեց Ադրբեջանի դիրքորոշումը, որը կարծես թե Հայաստանին է «լավություն» անում` ռազմական գործողություններ չվերսկսելով:  «Եվ որ այդ պատճառով մենք պետք է զիջումների գնանք բանակցություններում: Հակառակ դեպքում՝ պատերազմ կլինի: Մենք մերժել ենք այդ դիրքորոշումը: Մենք չենք բանակցի  որևէ նախապայմանի կամ սպառնալիքի ներքո»,-ասաց նա: Բայց նաև կարծիք հայտնեց, որ խաղաղ բանակցությունների վերսկսումը ոչ միայն «հնարավոր» է, այլև՝ «անհրաժեշտ»:

«Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Մենք լիովին պատրաստ ենք շարունակելու դրանք հնարավորինս շուտ»,- ասաց նա և հիշեցրեց, որ վերջին շփումը եղել է հունվար ամսին, իսկ այնուհետև գործընթացն ընդհատվել է COVID19-ի պատճառով:

Իշխանության գալուց ի վեր Փաշինյանը պնդում է, որ պետք է լինի «լուծում»՝ «ընդունելի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և ժողովուրդների համար: «Չի կարող լինել լուծման այնպիսի տարբերակ, որը կլինի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հաշվին»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Վերոնշյալի առնչությամբ Հայաստանն ունի երկու առաջնայնություն՝ Լեռնային Ղարաբաղի՝ «առանց սահմանափակումների» ինքնորոշման իրավունքի ճանաչում և անվտանգության համաձայնագրեր, որոնք կկանխարգելեն ռազմական գործողությունների վերսկսումը:

«Մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական և էքզիստենցիալ անվտանգությունն է: Բայց անվտանգությունը մի հարց է, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ մեկ այլ հարց»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը: Եվ պաշտպանեց խաղաղ գործընթացում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը, քանի որ նրանք իրենց ժողովրդից մանդատ են ստացել բանակցելու համար:

 

ԹՈՒՐՔԻԱՆ՝ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՈՂ

 

Նախարար Մնացականյանն ընդգծում է, որ Թուրքիան կարևոր երկիր է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար, բայց այնքան էլ լավատես չէ նրա հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության հարցում, քանի որ Անկարան շարունակում է չճանաչել Օսմանյան կայսրության կողմից իրագործած ցեղասպանությունը և մերժում  միլիոնավոր հայերի արդարության իրավունքը:

Զոհրաբ Մնացականյանը մեղադրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանին 2009թ. ֆուտբոլային դիվանագիտության հետ ի հայտ եկած հնարավորությունից չօգտվելու համար:

«Թուրքիայի հաշտության քաղաքականությունն այսօր ցույց տվել է իր սահմանափակումները»,-նշում է ՀՀ ԱԳ նախարարը:

Հայաստանը կարծում է, որ Թուրքիան զարգացնում է «անկայունության և ագրեսիայի  քաղաքականություն», և մինչ բոլոր երկրները հանդես էին գալիս հուլիսյան բախումների դադարեցման կոչերով, Անկարան արեց ճիշտ հակառակը՝ բորբոքելով հակամարտությունը և աջակցելով Բաքվի ռազմական մանիպուլյացիաներին:

Մնացականյանը հայտարարում է, որ ցեղասպանության ժխտումը, սպառնալիքները, տնտեսական շրջափակումը և Բաքվին լիակատար աջակցությունը «սպառնալիք են հանդիսանում Հայաստանի անվտանգության համար»:

«Մինչ Թուրքիան ասում է, որ ցանկանում է զրո խնդիր հարևանների հետ, իրականում իր բոլոր հարևանների համար հանդիսանում է անկայունության և ագրեսիվության աղբյուր, և փորձ է արվում այդ քաղաքականությունն արտահանել Հարավային Կովկաս: Մենք չենք կարող անտարբեր մնալ դրան»,-շեշտում է ՀՀ ԱԳ նախարարը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դժվար օրեր միշտ էլ եղել են և լինելու են, բայց հավատքի ուժով այս դժվարությունների մեջ պետք է ավելի լավ ճանաչենք մեզ. Տեր ՎազգենՊուտին-Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն․ ՍուրենյանցԻրանի ԱԳ նախարար․ «Անվտանգության հարցում մենք զիջումների չենք գնա»Թրամփը հայտնել է նավթային խոշոր գործարքի մասինՀորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներՓոխվարչապետը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման աշխատանքներըԱլեն Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ․ ԶախարովաԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. «Փաստ»Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու Երկար քնելը վտանգավոր չէ․ գիտնականներ Ֆինանսական հորոսկոպ 2026 թվականի սեպտեմբերի համար. որ կենդանակերպի նշանները կլողան փողի մեջ Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի ԱՄՆ Կրթության նախարարությունը Թրամփին համեմատել է Հիտլերի հետՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու Ֆլորիդան կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որը կարգելի զվարճանքի և պոռնոյի վրա ծախսերը․ Fox NewsՌուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանին ուղղված մեղադրանքները Կանադայի հանրաքվեին միջամտելու վերաբերյալՌուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու մտադրություն չունի․ ԹրամփՎրաստանում ուժեղ անձրևներ են. վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ Միացյալ Նահանգները կարող է ձեռք բերել Վենեսուելայի նավթային պաշարների մի մասըՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել Մարդիկ այլևս խոսքերի չեն սպասում, սպասում են արդյունքների. Աբովյան Ֆինլանդիան վերսկսում է Eagle S տանկերի գործով լսումներըՍպիտակ տունը անվանել է Թրամփի լավագույն «մամուլի քարտուղարին»Փայտե շան էներգիա. կենդանակերպի ո՞ր նշաններն են անհավանական հաջողություն ունենալու այս ուրբաթ Արևմուտքը հայտնել է Patriot հրթիռների կրիտիկական պակասի մասինՄահացել է Նորվեգիայի թագավորը․ ով կժառանգի գահը Մասնագետը բացատրել է՝ ինչպես ճիշտ լվանալ մրգերն ու բանջարեղենըՍաուդյան Արաբիան հութիների դեմ պատերազմի է պատրաստվում․ ԶԼՄՀակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ) Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Լազարևան պատմել է Apple-ի հետ ունեցած կոնֆլիկտի մասինԶախարովայի խոսքերից հետո Մեծ Բրիտանիան քարտեզ է ցուցադրել, որը ցույց է տալիս ռազմական բազաների գտնվելու վայրըՈտքին առկա պրոբացիոն սարքով տղամարդը հարվածներ է հասցրել տնակի պատերին և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը» Ֆրանսիայի տասնյակ դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային նարնջագույն վտանգի մակարդակԲացահայտվել են սմարթֆոնի մարտկոցի աշխատանքը երկարացնելու եղանակներըԻրանի հետ պատերազմի պատճառով՝ ԱՄՆ բանակում բյուջետային ճգնաժամ է․ ԶԼՄՋուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ) Հայտնի է միակ երկիրը, որը հայտարարել է Միացյալ Նահանգների դեմ պատժամիջոցների մասին
Ամենադիտված