Սամվել Դարբինյանն այցելել է Վանաձորի դպրոցներ
Քաղաքական
Սեպտեմբերի մեկի կապակցությամբ Վանաձերի քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանն այցելել է Վանաձորի թիվ 16, 17 և 27 դպրոցներ: Դպրոցներում նա հանդիպել է աշակերտների և ուսուցիչների հետ, խոսել կրթական ոլորտի խնդիրներից, հաջողություններից ու ապագա ծրագրերից:
Սամվել Դարբիյանն աշակերտներին ու ուսուցիչներին ուղղված իր շնորհավորական ուղերձում նշել է. «Սեպտեմբերի մեկը գիտելիքի ու կրթության խորհրդանշն է: Մեր ապագան կերտվել է և կերտվում է հենց այդ ձեռք բերած գիտելիքների, դպրության և դաստիարակության շնորհիվ: Հարգելի աշակերտներ, հիշեք դա, և այնպես արեք, որ այս տարիների ընթացքում ձեռք բերեք հնարավորինս շատ գիտելիքներ, որոնք Ձեր ապագայի լավագույն ընկերներն են լինելու»:
Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին՝ իրենց դժվար և պատասխանատու աշխատանքի համար և հաջողություններ մաղթել մատաղ սերնդի դաստիարակության կարևոր և շնորհակալ գործում:
Նշենք, որ Վանաձորում 35 դպրոցներ և բուհերին կից վարժարաններ կան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը