«Ռուսալ-Արմենալ»-ն առաջին ատյանի դատարանի որոշումը կբողոքարկի
Հայաստան«ՌՈՒՍԱԼ Արմենալ» ՓԲԸ համարում է անօրինական և անհիմն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ աշխատակիցների փոխհատուցման վճարման հայցի վերաբերյալ:
Ընկերությունը անշեղորեն պահպանում է աշխատանքային օրենսդրության պահանջները, ժամանակին և ամբողջությամբ վճարում է իր աշխատողներին աշխատավարձը, օրենքով սահմանված բոլոր հավելավճարները և փոխհատուցումները:
Առաջին ատյանի դատարանի որոշումը պարտադիր կարգով կբողոքարկվի վերադաս դատական ատյանում: