Գործադուլի պատճառով կասեցված թռիչքների քանակը գնալով ավելանում է
Աշխարհ
Գերմանիայի հիմնական ավիափոխադրող Lufthansa-ն ստիպված էր չեղյալ հայտարարել 18 թռիչք, այն բանի պատճառով, որ նախորդ օրը Ֆրանկֆուրտում գործադուլ էր հայտարարել ուղեկցորդների անձնակազմը,-ասել է օդանավակայանի խոսնակը,- գրում է France 24-ը:
Այն բանից հետո, երբ ուրբաթ օրը գործադուլը ավարտվեց, ծանրաբեռնվածությամբ աշխարհում երրորդը համարվող Ֆրանկֆուրտի օդանավակայանում օդանավերը ճիշտ տեղերում չէին, իսկ անձնակազմը անհասանելի էր, -ասել է խոսնակը՝ ավելացնելով, որ սպասվում էր, որ օրվա ընթացքում օդային երթևեկությունը պետք է կարգավորվեր:
Նշենք, որ գործադուլի հետևանքով ավիափոխադրողը ստիպված էր չեղյալ հայտարարել 360 չվերթից 190-ը, որոնք հիմնականում փոքր հեռավորության ներքին չվերթներ էին:
Ընդհանուր առմամբ այս ամենից տուժել է շուրջ 26000 ուղևոր:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ