Ամերիկացի նկարիչը ցանկանում է գնել Լենինի մարմինը
Գիտություն և ՄշակույթԱմերիկացի նկարիչ Դևիդ Դաթունան ցանկանում է գնել Վլադիմիր Լենինի մարմինը և տեղադրել այն Վաշինգտոնում կառուցած դամբարանի կրկնօրինակում: Լենինի մարմնի համար նա պատրաստ է 1 մլն դոլար կանխավճար տալ, գրում են ռուսական ԶԼՄ-ները:
«Ամերիկացիները հոգնել են ագրեսիվ կապիտալիզմի քաղաքականությունից, որի շրջանակներում ստիպված են ողջ կյանքը վարկեր մարել և ազատ հասանելիություն չունենալ բժշկությանը»,-հայտարարել է Դաթունան:
Նա հավելել է, որ Լենինը և նրա դամբարանը փոփոխությունների ամենավառ խորհրդանիշերն են, որոնք ԱՄՆ-ին հիմա ավելի շատ են պետք, քան Ռուսաստանին:
Ամերիկացին հասկանում է հեղափոխականի մարմնի «արժեքը» և պնդում է, որ պատրաստ է այն գնելու համար հավաքել 1 միլիարդ դոլար:
Նշենք, որ Լենինի մարմինն արդեն 96 տարի պահվում է Կարմիր հրապարակում գտնվող դամբարանում՝ Կրեմլի պատի մոտ: