Մայքն ու Սալլին վերադառնում են
ԱՄՆ
Հաջորդ՝ 2013-ի ամռանը միաչքանի Սալլիի և հսկայական Մայքի երկրպագուները հնարավորություն կունենան կրկին հանդիպելու «Հրեշների կորպորացիա» մուլտֆիլմի սիրելի հերոսներին ՝ «Հրեշների համալսարանը» մուլտֆիլմում:
Ինչպես առաջին մասում է պատկերված, Մայքն ու Սալլին ամենահմուտ վախեցնողներն են Մոնստրոպոլիսում, բայց դա միշտ այդպես չի եղել:
Մեկը մյուսից բացարձակապես տարբեր այս երկու հերոսները երբ հանդիպեցին, միմյանց հանդուրժել չէին կարողանում: «Հրեշների համալսարանը» նոր մուլտֆիլմը այն մասին է, թե ինչպես այս երկու ընկերների՝ միմյանց հանդեպ տածած փոխադարձ հակակրանքը վերածվեց ամուր ընկերության:
Մրցակցություն և թշնամություն- ահա թե ինչպես ամեն ինչ սկսվեց…


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)