Մարկ Սաղաթելյան. «Վերածնվել եմ…»
Հասարակություն
Մարկ Սաղաթելյանը այսօր նշում է իր ծննդյան 41 ամյակը: Հաղորդավարը իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար՝ նշելով. «Սա իսկական երջանկություն է, որ դուք կաք, շնորհակալ եմ՝ ինձ համար դժվարին վերջի երկուս ու կես ամիսների ընթացքում կողքիս լինելու, սատար կանգնելու համար: Այսօր ինձ համար կրկնակի տոն է. առաջին անգամ ավտովթարից հետո ես ոտքի եմ կանգնել: Անբացատրելի զգացողություն է, ասես նորից եմ ծնվել»:
Հիշեցնենք, որ հաղորդավարը և պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը հունիսի 22-ին միասին ավտովթար էին ենթարկվել: Երկուսի առողջական վիճակն էլ կայուն է, սակայն դեռ չեն քայլում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը