Արա Սադոյանն այսօր այցելել է մի շարք դպրոցներ
Հասարակություն
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այսօր այցելել է մի շարք դպրոցներ: Արա Սադոյանը, մասնակցելով առաջին դասարանցիներին նվիրված միջոցառումներին, շնորհավորեց նրանց՝ մաղթելով լավ սովորել ու դառնալ հայրենիքի համար արժանի զավակներ:
Դպրոցական միջոցառումների ավարտից հետո վարչական շրջանի առաջին դասարանցիները Արա Սադոյանի հետ միասին Սիթի-Տուր երկհարկ ուրախ ավտոբուսով գրեթե մեկ ժամ շրջեցին Երևանում: Երեկոյան, վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ, Մանկական երկաթուղում առաջին դասարանցիներին սպասվում էր անակնկալ՝ համերգային աննախադեպ ուրախ միջոցառում. ծաղրածուներ, միմեր, հեքիաթի հերոսներ, ակվագրիմ, հնչեցին մանուկների կողմից արդեն ճանաչված երգեր: Տոնական միջոցառմանը մասնակցում էին Կենտրոն վարչական շրջանի արվեստի դպրոցների սաները: Ողջ երեկո նկարչական խմբակի սաները բեմի շուրջ նկարում էին «Ողջո˜ւյն, դպրոց» թեմայով:
Համերգային ծրագրի ընթացքում երեխաները նաև անվճար օգտվեցին հյութից և պաղպաղակից, զվարճացան ատրակցիոններում: Համերգային ծրագիրը ավարտվեց ուշ երեկոյան՝ գեղեցիկ հրավառությամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը