Անկախության 29-ամյակի միջոցառումների համար ծախսվել է մոտ 133 մլն դրամ
ՀայաստանՀայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է ընդհանուր առմամբ 133 միլիոն դրամ: Գնումները կատարվել են մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով. մրցույթ չի հայտարարվել։
Tender monitoring֊ից տեղեկանում ենք, որ ՀՀ Կառավարությունը հրավառության համար պետբյուջեից հատկացրել է 10,8 միլիոն դրամ: Ծառայությունները մատուցել է «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ն:
«Սթեյջ Սթայ»ընկերությանը մշակութային միջոցառումների կազմակերպման ու սպասարկման համար վճարվել է 19 մլն 530 հզր դրամ։
«Մեր ժամանակների հերոսը» մրցանկաբաշխության համար ծախսվել է 43,4 միլիոն դրամ: Գումարը ներառում է կատարված տեխնիկական և ստեղծագործական աշխատաքների ծախսերը: Ծառայությունները մատուցել է «ԱՁ Արթուր Մանուկյան»-ը:
59 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել նաև «Թի Էն Սաունդ» ՍՊԸ-ի հետ, որն իրականացրել է տեխնիկայի տեղափոխում, տեղադրում և սպասարկում: