«Ժառանգության» ակտիվիստների ֆլեշ-մոբը Facebook-ում
Արցախ
Facebook սոցցանցի հարյուրավոր օգտատերեր, որոնց մեծ մասը (մի քանի տասնյակ) «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստներ են, իրենց էջերում գրել են. «Այսօր Արցախի անկախության օրն է. պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:
Նշենք, որ երեկ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ասել էր. «Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է եւ ճիշտ պահն է Հայաստանի Հանրապետության կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար։ Սրանից ավելի կոպիտ առիթ Ադրբեջանը դժվար թե տար»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան