Արցախի ժողովուրդը բռնել է անկախության ու ժողովրդավարության ուղին
Արցախ
Ստորև ներկայացնում ենք ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ.
Մեծարգո պարոն Նախագահ
Շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:
Արդեն 21 տարի է, ինչ Արցախի ժողովուրդը բռնել է անկախության ու ժողովրդավարության ուղին: Այդ ուղին եղել է բարդ ու դժվարին' պարտադրված պատերազմ և ածանցյալ բազմաթիվ ու բազմաբնույթ դժվարություններ:
Սակայն օրհասական պահին, Արցախի ժողովուրդն իր թիկունքին ունենալով աշխարհասփյուռ ողջ հայության հոգևոր և նյութական օժանդակությունը, արժանապատվորեն ազատագրեց իր պատմական բնօրրանը' տեր կանգնելով ազգային ու հավատարիմ մնալով համամարդկային արժեքներին:
Մեր խոնարհումն ենք բերում բոլոր այն քաջորդիներին հիշատակի առջև, ովքեր նահատակվեցին հանուն Արցախի Ազատագրության և ժողովրդի խաղաղության:
Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ հայկական երկրորդ Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, մաղթում եմ' Արցախին հարատև խաղաղություն, Ձեզ' ամուր առողջություն, նվիրական նպատակների իրականացում և արդյունավետ աշխատանք' ի զորացումն Արցախի Հանրապետության, ի բարօրություն Արցախի ժողովրդի:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան