Ադրբեջանը խաբել է «միամիտ» Հունգարիային. Ադրբեջանի արդարադատության նախարարության նամակը
Հայաստան
Համացանցում հայտնվել է Ադրբեջանի արդարադատության նախարարության` Հունգարիայի արդարադատության նախարարությանն ուղղված պաշտոնական նամակը, որից պարզ է դառնում, որ Ադրբեջանը դրժել է Հունգարիային տված խոստումը:
Նամակում Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովը նշել է, որ համաձայն իր երկրի քրեական օրենսգրքի 57.3 հոդվածի` ցմահ ազատազրկվածին կարելի է ներում շնորհել միայն այն դեպքում, եթե նա իր պատժից կրել է առնվազն 25 տարին:
Ըստ նամակի՝ հունգարական բանտում 6 տարի անցկացրած Սաֆարովը, համաձայն ադրբեջանական օրենքների, պետք է շարունակեր պատժի կրումն Ադրբեջանում:
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (Peace for Partnership) ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Ադրբեջանի «հերոս» ճանաչված մարդասպանն արժանացել է նաև մայորի կոչման, բնակարանի ու նյութական փոխհատուցման:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի