Գողացված կատվին ետ են վերադարձրել, քանի որ չեն կարողացել կերակրել
Աշխարհ
Այս զավեշտալի դեպքը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում՝ Ավստրիայում։ Չարագործները գողացել էին շուրջ 3 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ Մեյն–կուն ցեղատեսակի կատվի (Կուպիդոն անվանմամբ) Լենդսկրոն (Landskron) քաղաքի առանձնատներից մեկի հետնամուտքից։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կատվի տերը՝ Ստեֆանի Ֆրեյը, մի քանի օրով հյուրընկալվել է մորը՝ իր հետ բերելով նաև Կուպիդոնին։ Վերջինիս անհետացումից անմիջապես հետո նա այդ մասին հայտնել է տեղի ոստիկանություն, որն էլ միջոցառումներ է ձեռնարկել կենդանուն գտնելու համար։
Ինչպես պարզվել է հետագայում, ոստիկանության օգնության կարիքը չի էլ զգացվել։ Բանն այն է Կուպիդոնը, մեյն–կուն ցեղատեսակի մյուս կատուների պես, բավականին մեծ ու ծանր կենդանի է։ Շատ հավանական է, որ դա է եղել պատճառը, որ չարագործները, կատվին գողանալուց 2 շաբաթ հետո, վերադարձրել են Կուպիդոնին՝ չկարողանալով կերակրել վերջինիս։ Կատվին վերադարձնելը բավականին հեշտ է եղել, քանի որ նրա տիրուհու հասցեն գրված է եղել կենդանու վզկապի վրա։
Մասնագետների պնդմամբ՝ մեյն–կուն ցեղատեսակի կատուն օրական 3-4 անգամ ավելի շատ է ուտում, քան սովորական կատուները։ Ընդ որում, մեյն–կուն կատուները բավականին քմահաճ են. նրանք հրաժարվում են չոր կերից՝ գերադասելով բնական սննդամթերք։ Նշենք նաև, որ հասուն տարիքում այդ ցեղատեսակի կատուները հասնում են շուրջ 1 մետր երկարության և ավելի քան 10 կգ քաշի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ