Հունգարիան «սկսել է բողոքել»
Հայաստան
Հունգարիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանին` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Բաքվի որոշման կապակցությամբ, հաղորդում է BBC-ն:
Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար իր պատիժը կրող Ռամիլ Սաֆարովին այդ երկրի իշխանություններն արտահանձնել են Ադրբեջանին այն կոնվենցիայի շրջանակներում, որը ստորագրել է ինչպես Բուդապեշտը, այնպես էլ Բաքուն, և որի համաձայն դատապարտվածները կարող են իրենց պատիժը կրել հայրենիքում: Սակայն երբ Սաֆարովը ժամանել է Ադրբեջան, նախագահ Ալիևը նրան ներում է շնորհել:
Հունգարիայի ԱԳ նախարարի տեղակալն Ադրբեջանի դեսպանին հայտնել է, որ Բուդապեշտը «անընդունելի է համարում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը և դատապարտում է այն»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի