ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամները միջազգային կառույցների իրենց գործընկերներին ահազանգել են տիրող իրավիճակի մասին
Արտաքին Քաղաքական
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը.
«Սիրելի՛ հարենակիցներ,
այսօր վաղ առավոտյան Ադրբեջանն Արցախի հանրապետության ուղղությամբ սանձազերծել է պատերազմական գործողություններ, սկսել օդային և հրթիռային հարձակում Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով: Միայն մեր միասնությամբ ու համախմբվածությամբ մենք կարող ենք արժանի հակահարված տալ թշնամուն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ամբողջ կազմով հայ զինվորի կողքին է, պատրաստ զենք վերցնել հանուն հայրենիքի անվտանգության պահպանման: Այս պահին մենք բոլորս զինվոր ենք:
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամները վաղ առավոտից միջազգային կառույցների իրենց գործընկերներին ահազանգել են տիրող իրավիճակի մասին՝ ակնկալելով համարժեք գնահատական:
Մեր հաղթանակն անկասելի է …»:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ