Սիրիական ընդդիմության պատվիրակության այցը Մոսկվա
Մերձավոր Արևելք
Սիրիական ներքին ընդդիմության պատվիրակությունը կժամանի Մոսկվա։ Պատվիրակության մասնակիցները հանդիպումներ կունենան ՌԴ ԱԳՆ-ում և Դաշնային ժողովի խորհրդում, նախատեսվում է նաև մամլո ասուլիս,հաղորդում է ИТАР-ТАСС–ը։
Ամենայն հավանականությամբ` մոսկովյան հանդիպումների գլխավոր թեման կդառնա պատերազմող կողմերի միջև քաղաքական երկխոսության հաստատումն ի շահ հակամարտության խաղաղ կարգավորման։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ բազմիցս հայտարարել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ–ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի ծրագրի և Ժնևում ձեռք բերված պայմանվորբածությունների շուրջ այլընտրանք չի տեսնում, սակայն Արևմուտքը շարունակ պնդում է, որ դրանք արդեն վաղուց «օրվա հրամայականը» չեն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)