Մահապարտ ահաբեկիչը Քաբուլում պայթյուն է իրականացրել. կան տասնյակ վիրավորներ
Աշխարհ
Ինչպես հաղորդում է BBC-ն, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել շիա մահմեդականների մզկիթում, որտեղ մահմեդականները նշելուց են եղել աշուրա կոչվող տոնը։
Ըստ նախնական տվյալների զոհվել է առնվազն 20 մարդ, սակայն այս թիվը կարող է դեռ ավելանա: Մզկիթում պայթյունի ժամանակ հարյուրավոր մարդիկ են գտնվել։ Մզկիթի մոտակայքում է գտնվում Աֆղանստանի ֆինանսների նախարարությունը, ինչպես նաև մի շարք վարչական կառույցներ։
Ինչպես հայտնում են Աֆղանստանի իշխանությունները, մզկիթի պայթյունից մի քանի րոպե անց, մեկ այլ պայթյուն է գրանցվել Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մազարի–Շարիֆ քաղաքում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն չորս և վիրավորնել բազմաթիվ մարդիկ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ