Թուրքիայում քննարկում են Դադիվանքի հոգևորականի՝ զենքով ու խաչով լուսանկարը
ԹուրքիաԹուրքական լրատվամիջոցներում քննարկվում է Twitter-ում տարածված լուսանկարը, որում պատկերված է հայ հոգևորականներից մեկը՝ մի ձեռքում՝ խաչ, մյուսում՝ ինքնաձիգ: Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Ըստ աղբյուրի՝ թուրքական առաջատար «Sabah» (իշխանամերձ) և «Milliyet» (ազգայնական, մերձիշխանական) թերթերի կայքերի հրապարակումներում այդ լուսանկարը բնորոշվել է «սկանդալային» և «սադրիչ» բառերով: Զինված քահանայի լուսանկարը թուրքական ԶԼՄ-ներում դժգոհության և բարկության առիթ է դարձել։
Լուսանկարում Դադիվանք վանական համալիրի հոգևորական տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն է։