Հիսուսը աստվածային է, բայց Աստված չէ...Սուն Մյունգ Մուն
Աշխարհ
The Guardian–ը տեղեկացնում է, որ հարավկորեացի Սուն Մյունգ Մունը` «Միաբանություն» եկեղեցու հիմնադիրը, 92 տարեկան հասակում մահացել է թոքերի բորբոքումից։
Այս քաղաքական և կրոնական գործիչը կազմակերպել է զանգվածային ամուսնության բազմաթիվ միջոցառումներ, միլիոններ աշխատել իր եկեղեցու բյուջեից և մեղադրվել իր եկեղեցու անդամների «ուղեղների լվացման» մեջ։ Նրա եկեղեցու հետևորդները հայտնի դարձան «մունիներ» անվամբ։
«Միաբանություն» եկեղեցին հավատում էր, որ Հիսուսը աստվածային է, բայց Աստված չէ, մի տեսակետ, որը դուրս է ավանդական քրիստոնեության սահմաններից։ Մունին նրա հետևորդները համարում էին մեսիա (messiah)։ Նրա եկեղեցին պաշտոնապես սկսեց իր գործունեությունը 1950–ականներին։ Այն Երկրորդ համաշխարհայինից և Կորեայի պատերազմից հետո առաջացած կրոնական շարժումներից մեկն է։ Մունը պնդում էր, որ եկեղեցու հետևորդների թիվը հասնում է շուրջ երեք միլիոնի, այդ թվում՝ 100.000 անդամներ Միացյալ Նահանգներում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ