Հայ հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը
ՀայաստանՄոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը, որոնց թվում են նաև պաշտպանության նախարարության և նախագահի պաշտոնական կայքէջերը: Այս մասին նշված է կիբեր բանակի «Ֆեյսբուք»-ի էջում:
«Ադրբեջանի կառավարության կայքերը հարձակման տակ են: Դրանց թվում է նաև Ադրբեջանի ՊՆ կայքը։ Շարունակելի…: Սպասեք մեզ… »,- նշված է հաղորդագրությունում:
Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը ռազմական գործողությունների մեկնարկից մինչ այս պահը հասանելի է եղել, սակայն հայ հաքերների հարձակումից հետո այն արդեն տևական ժամանակ է` չի գործում: