Իրանում խփված անօդաչու ինքնաթիռը պատկանել է ամերիկյան հատուկ ծառայություններին
Աշխարհ
Իրանում խփված անօդաչու ինքնաթիռը պատկանել է ԱՄՆ հատուկ ծառայություններին։ Այս մասին հաղորդում է ամերիկյան "NBC"-ն` հղում անելով ԱՄՆ պաշտոնական աղբյուրներին։
Ինչպես նշվում է՝ Իրանի զինված ուժերի կողմից խփված անօդաչու ինքնաթիռը գաղտնի նպատակներով գործողություններ է իրականացրել այդ տարածքներում, սակայն չի նշվում՝ Իրանի՞, թե՞ Աֆղանստանի օդային տարածքներում։
Ըստ "NBC"–ի աղբյուրների՝ անօդաչու թռչող սարքը դուրս է եկել ամերիկյան ուժերի վերահսկողությունից և վառելիքը վերջանալուց հետո անօդաչու սարքն ընկել է Իրանի արևելյան շրջաններում։
Ավելի վաղ իրանական զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել էր, որ իրանական զինված ուժերն անօդաչու թռչող սարք են վերացրել։ Սակայն ԱՄՆ-ն այդ տեղեկությունն սկզբից չէր հաստատել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ