Ադրբեջանի որոշումը ոչնչով չի կարող արդարացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Արտաքին Քաղաքական
«Հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու և ազատ արձակելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, կասկածի տակ է առնում հանցավորության դեմ պայքարի միջպետական համակարգի գործունակությունը», – ընդգծել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (CSTO) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
«Այս քայլը, որն ակնհայտորեն արվել է քաղաքական կոնյունկտուրային նպատակներից ելնելով, ոչնչով չի կարող արդարացվել: Ավելին, հանցագործի հերոսացումը կարող է նպաստել տարածաշրջանի առանց այն էլ մեծ լարվածության ավելացմանը: Համոզված եմ, որ միջազգային հանրությունը չի հապաղի տալ կատարվածի օբյեկտիվ գնահատականը»,- հայտարարել է Բորդյուժան:
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (Peace for Partnership) ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում