Հիլարի Քլինթոն. «Միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»
Աշխարհ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները վերահաստատել են իրենց պարտավորությունները Ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների ճանապարհով լուծելու համար։ Այս մասին դեկտեմբերի 6-ին ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների խորհրդի ժամանակ։
«Ինչպես Դովիլում հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները, Ղարաբաղյան հակամարտության լուծմանը կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով, որը կօգնի վերականգնել վստահության մթնոլորտը եւ կայունությունը տարածաշրջանում», - ասել է Քլինթոնը:
Պետքարտուղարը նշել է, որ հակամարտության գոտում անհրաժեշտ է կայունություն եւ խաղաղություն: Նրա խոսքերով, Վաշինգտոնն այդ հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Հաղորդում է Regnum լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի