Ինչպե՞ս է մեր զինվորի զինվորական փաստաթուղթը հայտնվել հակառակորդի մոտ․ Ադրբեջանի կողմից տարածված լուրը կեղծ է
Հայաստան
Ադրբեջանական կայքերը ակտիվորեն տարածում էին Արարատի մարզի բնակիչ Կամո Ավագյանի լուսանկարը՝ ներկայացնելով, թե մեր ժամկետային զինծառայողը զոհվել է։ Սակայն ԼՈՒՐԵՐ․com-ին Կամո Ավագյանի մորաքրոջ ամուսինը՝ Ֆրունզիկ Հայրապետյանը, հայտնեց՝ Ադրբեջանի կողմից տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Կամոն կապ ա հաստատել իր ծնողի հետ, ասել ա՝ ամեն ինչ նորմալ ա, լավ ա ու վերջ։ Հարցրել ա, թե իր աղունիկներին նորմալ կերակրում ենք, թե ոչ։ Ուրիշ բան չի ասել»,- ասաց նա։
Զինվորի մորաքրոջ ամուսինը դժվարացավ ասել, թե ինչպես է Կամո Ավագյանի լուսանկարն ու փաստաթուղթը հայտնվել հակառակորդի մոտ։ Նա ընդգծեց, որ այդ մասին զինվորի հետ չեն խոսել։
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)