Շարապովան այդպես էլ չի ամուսնանա
Աշխարհ
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան և իր ընկերը՝ բասկետբոլիստ Ալեքսանդեր Վույաչիչան բաժանվել են՝ վերջ տալով սպասվելիք հարսանիքի մասին բոլոր բամբասանքներին: Պարզվում է՝ զույգը բաժանվել է գարնանը: Մաշան իր լռությունը բացատրել է նրանով, որ բոլորը հետաքրքրված էին միայն իր հարսանիքով, իսկ իր անձնական կյանքով ոչ ոք չի հետաքրքրվել:
Բաժանման պատճառը դարձել է աշխատանքային խիտ գրաֆիկը, միմյանց համար բավարար ժամանակ չհատկացնելու փաստը: «Սաշայի հետ անցկացրած երեք տարիները լավագույն շրջանն էին մեր կյանքի: Այժմ էլ մեծ հարգանք ենք տածում միմյանց հանդեպ: Առաջվա նման ես նրան համարում եմ ինձ շատ հարազատ մարդ»,- ասել է մարզուհին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ