Առավել խիստ մոտեցում՝ քաղաքացիներից անհարկի դրամ պահանջելու փաստերին
Հասարակություն
Նախորդ շաբաթ՝ ս/թ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» (հեռ. 52-88-72) ծառայությունով արձանագրվել է 103 հեռախոսազանգ, որից 75-ը՝ աշխատանքային ժամերին (09:00-18:00-ին), իսկ 28-ը՝ երեկոյան, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերին:
Արձանագրված հեռախոսազանգերն ըստ բնույթի այսպիսին են՝
• տեղեկատվական - 43,
• առաջնային բուժօգնության հետ կապված - 8,
• մասնագիտացված բուժօգնության խնդիրների հետ կապված-13,
• օձի խայթոց - 7 (շաբաթվա ընթացքում հանրապետությունում օձի խայթոցի 7 դետք է արձանագրվել),
• այլ – 32։
Նշված հեռախոսազանգերից 14-ը եղել է բողոքի տեսքով, որոնց մասին զեկուցվել և պարզաբանում է տրվել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին:
Նախարարը հանձնարարել է առավել խիստ մոտեցում ցուցաբերել քաղաքացիներից անհարկի դրամ պահանջելու փաստերին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը