Երուսաղեմը պատկանում է Թուրքիային․ Էրդողան
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրուկ հայտարարություն է արել: «Երուսաղեմը պատկանում է Թուրքիային», - ասել է Էրդողանը՝ անդրադառնալով ժամանակակից դարաշրջանի հնագույն քաղաքների վրա օսմանյան վերահսկողությանը, գրում է The Times of Israel թերթը: «Այս քաղաքում, որը մենք ստիպված էինք լքել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, դուք դեռ կարող եք գտնել օսմանյան կայսրության հետքեր: Այնպես որ, Երուսաղեմը մեր քաղաքն է, - ասել է Թուրքիայի ղեկավարը խորհրդարանում իր ելույթի ժամանակ: «Մեր իսլամական առաջին քիբլան՝ աղոթքը, կատարվել է Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում»,-հավելել է Էրդողանը: