Սեպտեմբերի 4-ը ՀՀ ԱԻ աշխատակցի օրն է
Հասարակություն
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Խորհրդակցության ընթացքում հիմնականում քննարկվել են սեպտեմբերի 4-ին նշվող Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպչական հարցեր։ Միջոցառումներին ներկա կլինեն կառավարության անդամներ և այլ բարձրաստիճան հյուրեր։
ՀՀ ԱԻ աշխատակցի օրվա տոնական միջոցառումների ծրագիր.
Ժամը 14.00 –թիվ 8 հրշեջ մասի նորակառույց շենքի բացում (հասցե՝ Երևան, Մյասնիկյան 1)
Ժամը 14.30 – ՀՀ ԱԻՆ պոլիկլինիկայի բացում (հասցե՝ Երևան, Դավիթաշեն 4, Ա. Միկոյան 109/8)
Ժամը 14.45 – Այցելություն ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն (Երևան, Դավիթաշեն 4, Ա. Միկոյան 109/8)
Ժամը 15.00 – Հանդիսավոր նիստ ( (Երևան, Դավիթաշեն 4, Ա. Միկոյան 109/8, ՀՀ ԱԻՆ շենքի նիստերի դահլիճ)։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը