ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրել Դատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ Հարությունյանից Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստ Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան Հայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան 

Միջազգային համագործակցություն. ԱԻՆ-ը դրական օրինակ

Հասարակություն

Անցած տարվա ընթացքում զգալիորեն աշխուժացել է ԱԻՆ համագործակցությունը՝ տեղական և միջազգային գործընկերների հետ։ Շատ դեպքերում ԱԻ նախարարությունը դրական օրինակ է ճանաչվել այլ երկրների համար։

Ամերիկացիները Ճգնաժամային կառավարման կենտրոնում

ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը, որը գլխավորում էր Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին: Որպես հետագա համագործակցության ուղղություններ նախանշվեցին ՃԿԿ-ի մասնագետների ուսուցումն ու վերապատրաստումը, միջգերատեսչական փոխգործակցության օրինակները, տեխնիկական աջակցությունն ու փրկարարների կամավորական շարժման հիմնումը:

Շրջելով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ ամերիկացի հյուրերը բարձր գնահատական տվեցին կենտրոնին եւ «911» ծառայությանը:

Առաջին անգամ տարածաշրջանում. Եվրոպան Հայաստանում միավորում է ջանքերն ընդդեմ աղետների

Սեպտեմբերին Երեւանում կայացավ Եվրոպայի Խորհրդի Եվրոպական եւ միջերկրածովյան խոշոր աղետների համաձայնագրի մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստը։ Այն առաջին անգամ է անցկացվում Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Եվրոպայի եւ ԱՊՀ 12 երկրներից ժամանած տարբեր փորձագետներ։

2012 թ. ՀԱՊԿ վարժանքը կլինի Հայաստանում

Հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցավ ՀԱՊԿ արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 4-րդ նիստը: Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ քարտուղարության, անդամ-երկրների ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանը: 2012 թ. ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ուսումնավարժությունները կանցկացվեն Հայաստանում եւ նվիրված են լինելու Հավաքական անվտանգության պայմանագրի կնքման 20-ամյակին:

ՀՀ ԱԻՆ-ը՝ դրական փորձի օրինակ

ԱՌՆ ոլորտում չափազանց կարճ ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ առաջընթացը պատճառ դարձավ, որպեսզի ՄԱԶԾ աղետների կանխարգելման եւ վերականգնման բյուրոն Հայաստանը ճանաչի ձեռքբերումների երկիր: Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ն իր անդամ երկրների միջեւ կազմակերպում է աղետների ռիսկերի նվազեցման լավագույն փորձի փոխանակման այցելություններ: Այս անգամ որպես դրական փորձի օրինակ էր ընտրվել Հայաստանը: Փորձի փոխանակման նպատակով հոկտեմբերին ՀՀ ԱԻՆ էր այցելել ՄԱԿ-ի անդամ 11 երկրների (Տաջիկստան, Ղըրղըզստան, Ուզբեկստան, Վրաստան, Ուկրաինա, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Կոսովո, Խորվաթիա, Սլովակիա, Շվեյցարիա) տարբեր փորձագետներից կազմված մեծաթիվ պատվիրակություն:

Դեկտեմբերին ՄԱԶԾ Մոլդովայի գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում ոլորտի կառույցների եւ ծառայությունների մոլդովացի մասնագետները ժամանել էին Հայաստան՝ ծանոթանալու ԱՌՆ ռազմավարության, ազգային պլատֆորմի մշակման, ճգնաժամային կառավարման կենտրոնի ու աղետների ազգային դիտացանցի ստեղծման հայկական փորձին։

Հայաստանն աջակցում է երկրաշարժից տուժած Թուրքիային

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչները Իլ-76 ինքնաթիռով Թուրքիայի Էրզրում քաղաք տեղափոխեցին ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ (վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ), որը նախատեսված էր հոկտեմբերի 23-ին Վանի երկրաշարժից տուժած բնակչությանը:

Համագործակցություն սեյսմիկ պաշտպանության ոլորտում

Հոկտեմբերին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) միջազգային ծրագրերի ներկայացուցիչ Ինգրիդ Վերստրաետենին եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան ներկայացուցիչ Ջաթինդեր Չիմային:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ եւ վերոնշյալ կառույցների միջեւ համագործակցության ուղղությունները: Օտարերկրյա հյուրերը հավաստեցին փոխգործակցելու իրենց պատրաստակամությունը' կարեւորելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալությունը ներգրավված է միջազգային սեյսմոլոգիական ցանցի մեջ եւ մեծ ներուժ ունի:

Հայաստան-Ֆրանսիա՝ նոր հեռանկարներ

Նոյեմբերին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին եւ Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերին: «Քաղպաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը, որի ղեկավարը Բեռնար Ժանենն է, կաջակցի կամավորական ջոկատների ստեղծման հետ կապված հարցերում։

ԱԻՆ-ՅՈՒՆԻՍԵՖ. շարունակական համագործակցություն

Նոյեմբերի 22-ին ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի (UNICEF) նորանշանակ մշտական ներկայացուցիչ տիկին Մանյա Հենրիեթ Ահրենսին։

Համագործակցության երկաթյա ուղիներ

Նոյեմբերին ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությանը՝ գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլինի գլխավորությամբ։

Դեկտեմբերի 6-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլլինը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Շվեյցարական փորձաքննություն

Դեկտեմբերին ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման հարցերով պատասխանատու Էվելին Շտուդերին եւ շվեյցարացի փորձագետ Բարբարա Ռոթենբերգերին: ԱՌՆ հարցերով պատասխանատու Է. Շտուդերը նշեց, որ ամեն անգամ այցելելով ԱԻՆ, տեսնում են, թե ինչ արագ քայլերով է այն առաջ գնում:

Նոր նախաձեռնություն

Դեկտեմբերին ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչ Անդրեյ Չուպովին եւ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին։ Քննարկումների արդյունքում որոշվեց, որ ԱԷՄԳ-ն կուսումնասիրի ատոմակայանի շրջակայքում բոլորովին նոր 6 սեյսմիկ կայանների տեղադրման առաջարկը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ԱԻՆ ՃԿԿ եւ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի միջեւ տեղեկատվության ակտիվ փոխանակման վերաբերյալ։

Կազմավորվեց ԱՌՆԱՊ-ի խորհրդատվական խորհուրդը

Հունվարին տեղի ունեցավ «ԱՌՆ ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի խորհրդատվական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում բոլոր շահագրգիռ պետական, միջազգային եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներից կազմավորվեց ԱՌՆ ազգային պլատֆորմի ընդլայնված խորհրդատվական խորհուրդ:

ԱԻՆ եւ Հայկական Կարմիր խաչ. համագործակցություն եւ փոխօգնություն

Մարտի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության եւ փոխօգնության մասին։

Եվրոպական մակարդակի ճգնաժամային կառավարման կենտրոն

Մարտին ԱԻ նախարար Ա. Երիցյանը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռուդոլֆ Շոխը ստորագրեցին համաձայնագիր՝ «ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու» ծրագրի վերաբերյալ:

Աղետներին պատրաստվածությունն սկսվում է դպրոցից

Մարտին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է շարունակել մոտ մեկ տարի առաջ սկսված համագործակցությունը «Դպրոցների աղետների եւ պատրաստվածության պլանի մշակում» ծրագրի շրջանակում: Մասնակից 11 լավագույն դպրոցներին հանձնվել են մրցանակներ՝ պատվոգրեր եւ համակարգչային տեխնիկա:

ՀԱՊԿ-ի առաջին տեսակոնֆերանսը

Ապրիլին տեղի ունեցավ «ՀԱՊԿ-ը՝ եվրասիական տարածքում կայունության եւ անվտանգության ապահովման նոր կարեւորագույն գործոն» թեմայով 9-րդ միջազգային գիտապրակտիկ տեսակոնֆերանսը։ Ինտերակտիվ ձեւաչափով անցկացված կոնֆերանսին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավար ներկայացուցիչներ, ՀԱՊԿ քարտուղարության անդամներ և փորձագետներ։ Հայաստանի պատվիրակությունը տեսակոնֆերանսին մասնակցում էր ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից։ Տեսակոնֆերանսին զեկույցով հանդես եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Ելույթ ունեցավ նաև ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանը։

Իրազեկման միասնական դաշտ՝ ԱԻՆ և ոստիկանության համար

Ապրիլին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը եւ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանը համատեղ հրաման ստորագրեցին՝ արտակարգ իրավիճակներում երկու գերատեսչությունների ստորաբաժանումների համատեղ ու փոխհամաձայնեցված արձագանքման կարգը հաստատելու մասին։

Տեսչական բարեփոխումներ

Մայիսին ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջազգային փորձագետ Ֆլորենտին Բլանկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տեսչական բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները, պարզաբանվել եւ ճշգրտվել են անելիքները ռիսկայնության գնահատման մեթոդաբանության կատարելագործման ոլորտում:

Հայաստան-Շվեյցարիա. համագործակցության նոր կամուրջներ

Հուլիսին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ, մարդասիրական ծրագրի ղեկավար Մաթիաս Վայնգարթին և Հայաստանյան գրասենյակի ազգային ծրագրի պատասխանատու Սերգեյ Հովհաննիսյանին: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մինչև 2014 թ. վերջը նախատեսվում է ՀՀ ԱԻՆ կազմում ձևավորել միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) պահանջներին համապատասխան մեկ միջին թիմ, որի փորձի հիման վրա կստեղծվի նաև 10 թիմ մարզերում:

Հայաստան-Իրան. համագործակցություն նաև ԱԻ ոլորտում

Հուլիսին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ՆԳ նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը: ԱԻ նախարար Ա. Երիցյանը համաձայնեց, որ ընդհանուր եզրեր շատ կան և փոխգործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրելուց հետո համագործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա: Օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ 57 մլն դրամ արժեքով մարդասիրական օգնություն ուղարկվեց Իրան' Ահարի երկրաշարժից տուժած բնակչությանը։

ԱԻՆ-ը՝ օրինակ և ոգևորության աղբյուր

Հունիսին ՀՀ ԱԻՆ էր այցելել Հայաստանում ՄԱԿ-ի համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դ. Գերչևան: Այցի հիմնական նպատակն էր նախանշել համագործակցության նոր ուղղություններն ու ծանոթանալ ԱԻՆ ՃԿԿ տեխնիկական նոր հնարավորություններին: Տիկին Գերչևան նշեց, որ Հայաստան գալով ու որպես օրինակ վերցնելով ՀՀ ԱԻՆ դրական փորձը' Մոնտե Նեգրոն և Ղըրղըզստանը մշակել են իրենց երկրներում ԱԻ կառույցների զարգացման ծրագրեր, ինչը շատ գնահատելի է:

Մեծ համագործակցության առաջին քայլը

Օգոստոսին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է ՄԱԿ-ի Հյուսիս-արևելյան գրասենյակի տնօրեն, Գլոբալ ուսուցման և կրթության ինստիտուտի ղեկավար Գլեն Դոլչեմասկոլոյին։ Նրա այցն ԱՌՆԱՊ-ի և իր ղեկավարած գրասենյակի միջև համագործակցության առաջին քայլն է։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան
Ամենադիտված