Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար 

Մեզ համար անընդունելի է Իսրայելի նման գործելաոճը. Աննա Նաղդալյան

Արտաքին Քաղաքական

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում.

Բարև Ձեզ, հարգելի 

գործընկերներ,

Մեր ասուլիսը տեղի է ունենում Արցախի դեմ ադրեջանական ագրեսիայի 5-րդ օրը։ Այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ դրանով իսկ պատճառելով մարդկային և նյութական կորուստներ։ Այսօր թուրք-ադրբեջանական թիրախում են հայտնվել նաև հայաստանյան և օտարերկրյա լրագրողները։ 

Եվ դա արվել է ժամեր անց այն բանից հետո, երբ ԱԳՆ-ն հայտարարել է, թե որքան մեծ արձագանք կա միջազգային լրատվամիջոցների կողմից՝ լուսաբանելու այս հակամարտությունը։ Նախարարությունում հավատարմագրվել են ավելի քան 50 միջազգային առաջատար լրատվամիջոցների շուրջ 200 ներկայացուցիչներ, որոնցից մեծամասնությունը՝ 100-ից ավելի լրագրողներ, արդեն իսկ աշխատում են Արցախում։ Արցախի Մարտունի շրջանի այցելություններից մեկի ժամանակ վերջիններս հայտնվել էին կրակի ներքո, երբ Ադրբեջանը հերթական անգամ սկսել էր ուժ կիրառել քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ։ Այսպիսով, ֆրանսիական «Le Mond» թերթի լրագրողներից մեկը ստացել էր ծանր վիրավորում, նա վիրահատվել է Արցախի հիվանդանոցներից մեկում, և արցախյան կողմը արդեն իսկ հրապարակայնացրել է իր մտադրությունը՝ կազմակերպելու լրագրողի տեղափոխումը Հայաստան։ Պետք է նշեմ, որ թիրախավորման կետում են հայտնվել նաև լրագրողներին տեղափոխող մեքենաները։  Այստեղ մեկ առանձնահատկություն. լրագրողերն ունեցել են հատուկ տարբերանշաններ և արտահագուստ։ Թիրախավորվել են նաև հայաստանյան լրագրողները։ Բոլոր լրագրողներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։    

Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ պարբերական թիրախավորումը հրետանու և այլ ծանր զինատեսակի կիրառմամբ, այդ թվում նաև լրագրողների և նրանց գործունեության թիրախավորումը, հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում, և նման գործելաոճը խստագույնս դատապարտելի է։ 

Երկրորդ հարցը, որին կցանկանայի անդրադառնալ, վերաբերում է Թուրքիայի ներգրավվածությանը Ադրբեջանի ագրեսիային, որի առնչությամբ Արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով և միջազգային գործընկերների ուշադրությանն է հրավիրել Թուրքիայի ապակայունացնող գործունեության նկատմամբ։ Ինչպես գիտեք, երեկ Պաշտպանության նախարարությունից արդեն հայտարարվել է թուրքական զինված փորձագետների անմիջական մասնակցության մասին, մասնավորապես տեղեկություններ կան, որ «Բայրաքտար» անօդաչու թռչող սարքերը, որոնք կիրառվում են այս հակամարտության ընթացքում, կիրառվում են թուրք փորձագետների կողմից։ Սա զարմանալի չէ, եթե հիշում եք՝ 2016 թվականի պատերազմի ժամանակ կրկին Ադրբեջանի կղմից կիրառության մեջ դրված ԱԹՍ-ները կիրառվում էին օտարերկրյա փորձագետների կողմից։ Բացի այդ, նաև տեղեկություն տրամադրվեց, որ ողջ օդային տարածքը գործում է Թուրքիայի հրամանատարությամբ։ Ըստ երևույթին, Էրզրումում, Ղարսում տեղակայված հեռավար օդային հրամանատարական կետից։ Թուրքական զինուժի այս սադրիչ գործողությունները լրջորեն խարխլում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը և խաթարում են միջազգային հանրության՝ մարտական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերը։

Միջազգային հանրությունը խիստ կոչ է արել արտաքին դերակատարներին զերծ մնալ հակամարտությունը սրելու ցանկացած գործողությունից։ Թուրքիան պետք է ականջալուր լինի այս կոչերին։ Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան ունի հեռահար նպատակներ և կործանարար հետևանքներ կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս՝ անվտանգության ու կայունության առումով։ Այս քաղաքականությունը տեղավորվում է վերջին տարիներին Թուրքիայի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ:

Ահաբեկիչ զինյալները, իսլամիստ արմատականները, ջիհադիստական շարժումները դարձել են Թուրքիայի վարձկաններ և լայնորեն կիրառվում են՝ նախագծելու Թուրքիայի ներկայիս ղեկավարության շահերը և արտահանելու ազդեցությունը հարևան տարածաշրջաններ։ Նշեմ, որ այս պարագայում Ադրբեջանը պարզապես հանդես է գալիս որպես Թուրքիայի՝ այս քաղաքականությանը ծառայելու միջոց։ Մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես այդպիսի խմբավորումների տեղակայման վայր։ Ավելին, այդ ահաբեկիչների ներկայությունը Ադրբեջանը և տարածաշրջանը կվերածի արյունահեղության հերթական դաշտի։ 

Ապագայի նման հեռանկարը խիստ մտահոգում է ոչ միայն Հայաստանին և Արցախին, այլև այն վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը, ինչպես նաև վտանգ է հարևան տարածաշրջանների համար։ Հայաստանի ԱԳՆ-ն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի մեր այս մտահոգությունները ներկայացնենք մեր բոլոր գործընկերներին, որպեսզի Թուրքիայի նման ապակայունացնող քաղաքականությունը ստանա համարժեք գնահատականը և ի վերջո՝ զսպվի։ Այս առումով ԱԳ նախարարությունն այս ընթացքում կապի մեջ է եղել իր բոլոր գործընկերների հետ։ Մեկ ժամ առաջ տեղի է ունեցել ԱԳ նախարարի հեռախոսազրույցը իր ֆրանսիացի գործընկերոջ հետ, և հենց այս պահին տեղի է ունենում տեսաժողովը Հունաստանի գործընկերոջ հետ։   

Հ2. Տիկին Նաղդալյան, այսօր Բրյուսելում Էմանուել Մակրոնը` Ֆրանսիայի նախագահը, հստակ խոսեց և Թուրքիայի ներգրավվածության, և ահաբեկիչների տեղակայման մասին, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ մենք տեսանք կոչ երկու կողմին` Ադրբեջանին և Հայաստանին, Թուրքիան չէր նշվում, մարտը դադարեցնելու մասին: Արդյո՞ք այստեղ էլ հավասարության նշաք տեսնում: Եվ կխնդրեի բացատրել ի՞նչ է նշանակում դիվանագիտական բառապաշարով ամենավճռական ձևով դատապարտում ենք ռազմական էսկալացիան:  

Աննա Նաղդալյան. Կարծում եմ Ձեր հարցի մեջ որոշակի բացթողում կա: Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն չի եղել: Այսօր եղել է հայտարարություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով: Այստեղ պետք է ասեմ, որ մենք ծանոթացել ենք հայտարարությանը, սակայն հայտարարության գնահատականը տրվելու է ավելի ուշ և ոչ իմ մակարդաով: Ուստի ես այդ հարցին, Ձեր թույտվությամբ, չեմ անրադառնա: 

Երկրորդ հարցը վերաբերում էր դիվանագիտական բառապաշարին: Դա միջազգային հանրության կոչն է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը` անհապաղ դադարեցնելու մարտական գործողությունները: 

Հ2. Այս հայտարարությունից հետո Թուրքիայի նախագահը դեմ էր արտահայտվել այս հայտարարության որոշ դրույթներին` նշելով, որ չի ընդունում դրանք, բայց Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարները, կարծես թե, համաձայնության են, որ համաձայն են, այսպիսի ձևակերպում կար, կրակի անհապաղ դադարեման շուրջ: Ի՞նչ է սա նշանակում, և արդյո՞ք նշանակում է, որ սրանով ինչ-որ կերպ ազդեցություն կարող է լինել, որ այդ ռազմական գործողությունները դադարեցվեն: 

Աննա Նաղդալյան. Ես չեմ կարող ասել, թե երրորդ երկրների մամուլի հայտարարություններում ընդգրկված բառապաշարը ինչ է նշանակում, բայց կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ մենք ունենք միջազգային հանրության վճռական դիրքորոշումը, միասնական, հստակ դիրքորոշումը, որ պետք է քայլեր ձեռնարկվեն մարտական գործողությունների դադարեցման ուղղությամբ: 

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի դերին և Թուրքիայից հնչող հայտարարություններին, Արտաքին գործերի նախարարությունը կարծեմ արդեն բազմաթիվ անգամ հանդես է եկել գնահատականով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության մասին, ուստի ես հղում կկատարեմ արդեն իսկ արված հայտարարություններին: 

Միայն մեկ հավելում պետք է անեմ, որ ինչպես 2016թ. ագրեսիայի ժամանակ, այնպես էլ՝ ներկայումս Ադրբեջանը մարտական գործողությունների համապատասխան ֆոն նախապատրաստելու համար դիմում է հստակ քայլերի շարքի. այն հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահության գործունեության վերաբերյալ քննադատությամբ, հարցականի տակ է դնում համանախագահության գործունեության արդյունավետությունը: Եվ այս ամենը աշխարհաքաղաքական նպատակ է հետապնդում. ամրապնդելու Թուրքիայի դերը Հարավային Կովկասում: Պետք է ցավով արձանագրեմ, որ մեր աչքերի առջև Ադրբեջանը վերածվում է Թուրքիայի, կարելի է ասել, պրոքսի երկրի և թուրքական մյուս պրոքսիների հետ միասին քայլեր է ձեռնարկում տարածաշրջանի անվտանգության և խաղաղության խաթարման ուղղությամբ: 

Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ Հայաստանը և Արցախը միասին անելու են իրենց կարողությունների շրջանակում ամեն ինչ, որպեսզի խաթարեն տարածաշրջանային անվտանգության և կայունության համապարփակության դեմ ցանկացած գործողություն:  

Հ2. Եվ վերջին հարցը՝ Ձեր թույլտվությամբ: Իրանական կողմն այսօր ռազմական գործողությունների ինչ-որ հետևանքներ կրեց: Այնտեղ կա վիրավոր և փլուզված տներ: Կա՞ արձագանք իրանական կողմից, և սա ի՞նչ հետևանք կարող է ունենալ Ադրբեջանի համար: 

Աննա Նաղդալյան. Մենք մշտական կապի մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ. կապը տարբեր մակարդակներով է և մշտական բնույթ է կրում: 

Ափսոսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունն վտանգելու համար օգտագործում է այլ երկրների տարածքներ, որպեսզի մարտական գործողություններ և ագրեսիա իրականացնի Արցախի դեմ: 

Ազատություն Ռադիոկայան. Ես պիտի նորից նախագահների համատեղ հայտարարությանը անդրադառնամ։ Տեսեք, այնտեղ որևէ անդրադարձ չկար սիրիացի գրոհայինների մասնակցությանը, չնայած որ այդ երկրների առանձին-առանձին նմանօրինակ հայտարություններ եղել էին, և այդ շեշտադրումը եղել էր: Ինչո՞վ էր պայմանավորված, որ համատեղ հայտարարության մեջ այդ մասին որևէ բան չէր ասվում, և ինչպե՞ս եք վերաբերում այդ բացին: 

Աննա Նաղդալյան. Պետք է ասեմ, որ ես, ինչպես ասացի սկզբում, Ձեր գործընկերոջ հարցին ի պատասխան, ասացի, որ մենք ծանոթացել ենք համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով արված հայտարարությանը, սակայն դրան Հայաստանի կողմի դիրքորոշումը ներկայացվել է քիչ ավելի ուշ և ոչ իմ կողմից: 

Նոր Հայաստան հեռուստատեսություն. Պուտին-Թրամփ-Մակրոն հայտարարությունը ընդունելի է արդյո՞ք Հայաստանի համար։ Ադրբեջանը այլևս վստահելի չէ։ Ի՞նչ կարելի է պայմանավորվել այդ երկրի հետ։ Թշնամին մեղադրում է հայկական կողմին, որ դիտավորյալ լրագրողներին մոտ է բերում առաջնագծին, և որ լրագրողները նախ պետք է թույլտվություն ունենային Ադրբեջանից Արցախում գտնվելու համար։ Ո՞րն է ձեր մեկնաբանությունը։

Աննա Նաղդալյան. Առաջին հարցին ես արդեն իսկ անդրադարձա, իսկ երկրորդ հարցի առնչությամբ պարոն Թաթոյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես էր իրականացվում լրագրողների գործունեությունը և որ այն որևէ առումով որևէ իրավական դրույթ չէր խախտում, այլ ամեն ինչ տեղի էր ունենում իրավունքի շրջանակներում։ 

Ինչ վերաբերվում է պնդմանը, որ լրագրողները տեղափոխվել են առաջնագիծ, ապա ի գիտություն մեր գործընկերների՝ նշեմ, որ լրագրողները մասնագիտական գործունեություն են իրականացրել քաղաքական բնակավայրերի շրջանում: Սա մատնանշում է այն, որ Ադրբեջանի կողմից դիտավորյալ թիրախավորվել են հենց քաղաքացիական բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հանրային հեռուստաընկերություն. Վրաստանից եղավ առաջարկ՝ տրամադրելու հարթակ երկխոսության համար։ Արդյո՞ք առաջարկներ լինում են նաև այլ երկրներից։ 

Աննա Նաղդալյան. Այս ընթացքում մեր միջազգային գործընկերները տարբեր հայտարարություններով են հանդես եկել։ Այս առումով ես ցանկանում եմ ընդգծել, որ մենք մշտական կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահության երկրների բարձր ղեկավարների հետ: Մեզ համար հակամարտության կարգավորման ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է, և այս դրությամբ առաջնահերթությունը կրակի դադարեցման ուղղությամբ քայլերի ձեռնարկումն է և, ի վերջո, կրակի դադարեցումը։  

Արմենպրես․ Լրատվամիջոցները գրում են, որ այսօր Իսրայելից բեռ  տեղափոխող երկու ինքնաթիռ է վայրէջք կատարել Բաքվում՝ այնտեղ զենք մատակարարելով։ Որքանո՞վ է հավաստի այս տեղեկատվությունը, և ի՞նչ է անում մեր դիվանագիտությունը՝ չեզոքացնելու ադրբեջանական կողմին տրամադրվող այսօրինակ աջակցությունը:

Աննա Նաղդալյան. Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հստակ արտահայտվել է, վերջին անգամ հուլիսին՝ արտգործնախարարի մակարդակով, և այս հարցը մշտապես եղել է մեր երկկողմ օրակարգում: Բնականաբար, Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է: Դիվանագիտական խողովակներով մենք բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք այս մասին, և հարկավոր է նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ։ Փոխարենը այս օրերին, երբ միջազգային ողջ հանրությունը կոչ է անում ադրբեջանական կողմին մարտական գործողությունների դադարեցման օգտին,  իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումները Ադրբեջանին։  Մեզ համար անընդունելի է Իսրայելի նման գործելաոճը, հատկապես այս ժամանակաշրջանում։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ ԱԳՆ որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով ետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։

Արմինֆո. Հայաստանի քաղաքական շրջանակների կողմից հայտարարություններ են արվում Արցախի անկախության ճանաչման և Արցախի հետ փոխօգնության պայմանագրի կնքման մասին: Հնարավոր է արդյո՞ք, որ ստեղծվի մի իրավիճակ, երբ Հայաստանը Արցախի անկախությունը ճանաչելու մասին որոշում կայացնի: Կա՞ արդյոք նման հարց ԱԳՆ օրակարգում:

Աննա Նաղդալյան. Արցախի կարգավիճակի հարցը մշտապես եղել է արդիական, և այն հանդիսանում է խաղաղ գործընթացի հիմնարար հարցերից մեկը: Մենք ասել ենք, որ խաղաղ գործընթացում մեր առաջնահերթություններից է Արցախի անվտանգությունը և կարգավիճակի հարցը: Ներկայումս մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը փաստացիորեն դուրս է եկել բանակցային գործընթացից և լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ: Բնականաբար, հասարակության տարբեր շերտերի մոտ ավելի են ակտիվացել քննարկումները Արցախի անկախության ճանաչման հարցը: Ասեմ, որ Հայաստանի քաղաքական-իրավական զինապահոցում կան բավականաչափ գործիքներ, որոնք ըստ զարգացման, ըստ գնահատականների կարող են կիրառվել:

«Բաց թիվի». Միջազգային հանրությունը ճանաչեց Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկիչների օգտագործման փաստը հակամարտության գոտում: Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է հակաահաբեկչական արշավ սկսել թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ, և նախաձեռնելու է հակաահաբեկչական կոալիցիայի ձևավորում: Ի՞նչ քայլեր են կատարվում այս ուղղությամբ:


Աննա Նաղդալյան. Բազմիցս ենք նշել, որ առկա են անհերքելի  տեղեկություններ, որ Թուրքիայի կողմից իրականացվում է օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխում Ադրբեջան Սիրիայի այն հատվածից, որտեղ իրենք կան, և Լիբյայից: Մենք բազմիցս հայտնել ենք մեր մտահոգություններն այդ առումով մեր միջազգային գործընկերներին, և, բնականաբար,  միայն հայտարարություններով այս ամենը չի սահմանափակվում: Արտաքին քաղաքական գերատեսչության կողմից ձեռնարկվում են բոլոր քայլերը, որպեսզի մենք կարողանանք մեր տարածաշրջանը զերծ պահել բոլոր այն արտատարածաշրջանային ուժերի ազդեցությունից, որոնք խաթարում են տրածաշրջանային կայունությունը և խաղաղությունը: Այս առումով մեր զինանոցում առկա բոլոր մեխանիզմները գործի են դրվում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Ամենադիտված