ՀՀ–ում արգելվում է որսն իրականացնել արգելված որսագործիքներով և միջոցներով. զգուշացում
Հասարակություն
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պատական տեսչությունը ս.թ օգոստոսի 29-ին ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերել է արգելված եղանակով իրականացվող որս:
Բնապահպանական տեսչական խումբն առգրավել է 147 հատ կենդանի լոր և արգելված տեսակի որսագործիքները՝ ցանցեր, լուսարձակներ:
Կազմվել են համապատասխան արձանագրություններ, հաշվարկվել է բնությանը հասցված վնասը, ինչը կազմել է 294 հազ. դրամ, գործը գտնվում է վարչական վարույթում:
Ապօրինի որս իրականացրած անձինք կհրավիրվեն ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊ տեսչություն՝ վարչական վարույթ իրականացնելու համար:
Օգոստոսի 30-ին կազմակերպվեց կենդանի լորերի բաց թողումը մայր բնություն:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը մշտական հսկողություն է իրականացնում ՀՀ որսահանդակներում:
ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ անգամ ևս զգուշացնում է՝ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է որսն իրականացնել արգելված որսագործիքներով և միջոցներով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը