Ֆրանսիան խորհուրդ են տալիս իրենց քաղաքացիներին զերծ մնալ Հայաստան այցելություններից
ԱշխարհՖրանսիայի իշխանությունները խորհուրդ են տալիս իրենց քաղաքացիներին զերծ մնալ Հայաստան այցելություններից՝ այդ երկրի տարածքի ուղղությամբ հրետակոծությունների և անօդաչու թռչող սարքերի կրակոցների ֆոնին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, համապատասխան նախազգուշացումը տարածել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը:
«Լեռնային Ղարաբաղում շարունակվում են բախումները: Ադրբեջանի հետ սահմանին մոտ Հայաստանի տարածքը պարբերաբար ենթարկվել է հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին: Այս իրադարձությունների ֆոնին հարկ է սահմանափակել այցելությունները դեպի Հայաստան՝ բացառությամբ անհետաձգելի դեպքերի, նվազեցնել ուղևորությունները երկրի ներսում»,- ասվում է արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:
Նախարարությունում հիշեցրել են նաև, որ ռազմական դրության կապակցությամբ Ֆրանսիայի՝ հայկական ծագում ունեցող 18-50 տարեկան արական սեռի քաղաքացիներին արգելվում է լքել Հայաստանի տարածքը: