Հանդիպում լիբանանահայ գործարարների հետ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է մոտ հինգ տասնյակ լիբանանահայ գործարարների:
Իր խոսքում ԼՂՀ նախագահը նշել է, որ լիբանանահայությունը մեր Սփյուռքի ամենակայացած եւ կազմակերպված համայնքներից մեկն է, որը միշտ կանգնած է եղել Մայր Հայաստանի ու Արցախի կողքին եւ մեծ ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման, նրա առջեւ ծառացած տարբեր խնդիրների լուծման գործում:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում չափազանց կարեւորում ենք Լիբանանի հայ համայնքի հետ կապերի ընդլայնումն ու խորացումը՝ հավելելով, որ այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները գործարարության զարգացման, քաղաքակիրթ եւ փոխշահավետ համագործակցության համար:
Հանդիպման վերջում ԼՂՀ նախագահ Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան