Սերբիայի նախագահը կարծում է, որ միջազգային հանրությունը անզորություն է ցուցաբերել ԼՂ-ի հարցում
Արտաքին Քաղաքական
Միջազգային հանրությունը լիակատար անզորություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հարցում: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանդիպման ժամանակ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Վուչիչը հայտարարել է, որ ինքը դեմ է Կոսովոյի և Մետոհիայի սառեցված հակամարտությանը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս դիմակայությունը «ցույց է տվել, թե որքան վտանգավոր են սառեցված հակամարտությունները»:
«Այս հակամարտության մեջ մենք տեսանք ամբողջ միջազգային հանրության բացարձակ անզորությունը, ուստի ես դեմ եմ Բալկաններում սառեցված հակամարտության վիճակին: Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, քանի որ սառեցված հակամարտությունները ապագայում նշանակում են բախումներ, որոնցում միջազգային հանրությունն անզոր է: Ես կողմ եմ, որ այսօր և վաղը խնդիրները լուծվեն, և դրանք մեր երեխաներին չթողնել», – ասել է նախագահը:
«Ես կանեմ հնարավորը, որպեսզի և՛ Սերբիայի կառավարությունը, և՛ բանակցություններում ներգրավված բոլորը անեն հնարավոր ամեն բան փոխզիջումային լուծմանը [Բելգրադը և Պրիշտինան] մոտենալու համար: Չնայած, իմ կարծիքով, մենք փոխզիջումային լուծմանը հասնելուց գրեթե երբեք չենք հեռացել»,-նշել է նա:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ