Համանախագահները խորապես մտահոգված են, սակայն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Արտաքին Քաղաքական
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 2-ին Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո, ամփոփելով հանդիպման արդյունքները, համատեղ հայտարարություն են տարածել: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից։
Ըստ հայտարարության՝ նախարարների հետ քննարկվել է օգոստոսի 31-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և վերջինիս ներում շնորհելու իրողությունը, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:
Համանախագահներն իրենց անհանգստությունն ու ափսոսանքն են հայտնել՝ նշելով, որ Սաֆարովին ներման շնորհումը և նրան մեծարելու ցանկացած փորձ բացասաբար կանդրադառնա 2 կողմերի միջև խաղաղ բանակցային գործընթացի և փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման վրա:
Համանախագահները հայտնել են նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ խոստանալով շարունակել կապ պահպանել երկու կողմերի հետ, որպեսզի նվազեցնեն առկա լարվածությունը և առաջ մղեն բանակցային գործընթացը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում